Tuesday, 23 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»

Հայաստանի հարցը փակվեց

ՌԴ նախագահ Պուտինը այսօր հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրն ու նպատակահարմար է գտել ստորագրել այդ փաստաթուղթը Մինսկում հոկտեմբերի 10-ին կայանալիք Եվրասիական միության գագաթնաժողովում: Այսպիսով, սա նշանակում է, որ Ռուսաստանը կանաչ լույս է վառում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրին:

Հարցը մնում է այն, թե ինչ լույս են Հայաստանի առաջ վառելու Ղազախստանն ու Բեռալուսը` հատկապես նկատի ունենալով Ղարաբաղի հարցում Ղազախստանի հայտնի ադրբեջանանպաստ դիրքորոշումները: Սակայն պետք է նշել, որ եթե Աստանայից կամ Մինսկից լիներ արգելակման հավանականություն, ապա հազիվ թե Պուտինը շտապեր Մինսկից մեկ ամիս առաջ հավանության արժանացնել Հայաստանի անդամակցության պայմանագիրը, քանի որ հազիվ թե ՌԴ նախագահը նախընտրեր նման ռիսկի գնալ և հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաքում ապտակ ստանալու վտանգի առաջ դնել իրեն:

Այսօր Պուտինը աշխարհաքաղաքական շատ ապտակներ է ստանում, և երևի թե նա մազոխիստ չէ, որ ևս մեկի առիթ ստեղծի իր համար` հատկապես, որ Ղազախստանն ու Բելառուսը այս հարցում բոլորովին չեն կաշկանդվում հարկ եղած դեպքում հանդես գալ Ռուսաստանի տեսակետից տարբերվող մոտեցումներով: Այս առումով, եթե Պուտինը հավանության է արժանացրել և նպատակահարմար գտել Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումը, երևի թե Ղազախստանից և Բելառուսից ստացել է նույնն անելու հստակ երաշխիքներ:

Այսինքն` այսպիսով Հայաստանի անդամակցության հարցը կարող ենք համարել վճռված՝ սեպտեմբերի 3-ի հայտարարությունից 364 օր հետո, քանի որ մեկ տարին դեռ չի լրացել և կլրանա 2 օրից: Հետաքրքրական է սակայն, որ Հայաստանի անդամակցության խնդրի, ըստ էության, լուծման ազդարարումը տեղի է ունենում ոչ միայն Եվրաասոցացումից Սերժ Սարգսյանի հրաժարման մեկամյակի շեմին, այլ նաև Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի, որին Հայաստանի նախագահական մակարդակով մասնակցության հարցը այս օրերին հետաքրքրական թեմաներից մեկն է: Կգնա՞ Սերժ Սարգսյանը Ուելս, թե՞ չի գնա:

Այս հարցը հետաքրքրական է նաև նրանով, որ վերջին երկու՝ Լիսաբոնի և Չիկագոյի գագաթնաժողովներին Սերժ Սարգսյանը չէր մասնակցել պատճառաբանությամբ, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթերում հակամարտությունների վերաբերյալ ձևակերպումներում նշվում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, ինչը ղարաբաղյան հարցի պարագայում մեզ ձեռնտու չէ: Ինքնին հասկանալի է, որ այստեղ խնդիրը բավական անհաջող ընտրված պատճառն է, քանի որ Սերժ Սարգսյանը կարող էր մասնակցել գագաթնաժողովներին և մեր դիրքորոշումը հայտնել շատ հստակ` օգտվելով հեղինակավոր հարթակներից:

Ուելսից առաջ ակնհայտ է արևմտյան հանրության ակնկալիքը առ այն, թե արդյո՞ք կմասնակցի Սերժ Սարգսյանը, որով գոնե ցույց կտա, որ Հայաստանը դեռ մի փոքր պահպանում է ինքնուրույնությունը: Եվ ահա այս իրավիճակում Պուտինը որոշում է հավանության արժանացնել Հայաստանի անդամակցության պայմանագիրը և սրանով ըստ էության ցույց տալ, որ հոկտեմբերի 10-ից Հայաստանին կդարձնեն ԵՏՄ անդամ, և սրանով հարցը փակված է, անկախ նրանից` Սերժ Սարգսյանը Ուելս կգնա, թե չի գնա:

Այսինքն` Ուելսի գագաթնաժողովից առաջ, որտեղ Հայաստանից գեթ մի փոքր ակնարկ էին սպասում, ակնարկն արդեն արել է Պուտինը, ըստ որում` բավական մեծ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում