Ավանի թիվ 177 միջնակարգ դպրոցում այս տարի 4 առաջին դասարան կա: Դպրոցի տնօրեն Ռաֆայել Մադոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց, որ տարեցտարի ավելանում է առաջին դասարանցիների թիվը: Ըստ նրա՝ հիմա հետաքրքիր ու խելացի սերունդ ունենք:
Դպրոցում Սեպտեմբերի 1-ի առիթով կազմակերպվել էր միջոցառում: Աշակերտները ոչ միայն արժևորում էին ուսումնական տարին, այլև հայոց բանակը: Բանակի վերաբերյալ համարներ ևս ցուցադրվեցին: Մեզ հետ զրույցում առաջին դասարանցիները նշեցին, որ դպրոցում փորձելու են լավ սովորել, ընկերներ ձեռք բերել:
Նույն դպրոցի 3-րդից 9-րդ դասարանների աշակերտներն արդեն մտածում են ապագայի մասին: Մեզ հետ զրույցում նրանք ընդգծում էին, որ ուզում են նախարար, զինվոր, տնտեսագետ լինել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: