Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Սեպտեմբերի 4-ի համար թանկ կվճարի ոչ միայն Հայաստանը

Սեպտեմբերի 4-5-ին Ուելսում տեղի կունենա ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը, որն առանձնահատուկ նշանակություն է ստացել աշխարհում ծավալվող ներկայիս բուռն իրադարձությունների, ի մասնավորի՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված Ռուսաստան-Արևմուտք սրվող հարաբերությունների ֆոնին:

Աշխարհը թևակոխել է մի շրջան, որը եթե սառը պատերազմ չէ, ապա մեղմ ասած՝ շատ-շատ է հիշեցնում սառը պատերազմը: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ և՛ ուկրաինական իրադարձությունների, և՛ Իրաքում ու Մերձավոր Արևելքում ծավալվող իրողությունների, և՛ օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանում թեժացման պայմաններում միանգամայն տեղին կլինի նաև համաշխարհային տաք պատերազմ բնորոշումը, պարզապես այն տոտալ և լայնամասշտաբ չէ, և հուսանք, որ այդպիսին չի էլ դառնա:

Այս կանխարգելման համար անհրաժեշտ առանցքային գործոնը ՆԱՏՕ-ն է, համաշխարհային անվտանգության թիվ մեկ համակարգը, որի գագաթնաժողովի որոշումները սպասվում են մեծ հետաքրքրությամբ: Ուելսում պարզ կլինի, թե առաջիկայում ինչ միտումներով և վեկտորներով են ընթանալու համաշխարհային անվտանգությունն ու վտանգը, որտեղ են հավանական բախման կետերը, մարտահրավերները և այլն:

Ահա այս պայմաններում չափազանց կարևոր է դառնում նաև Հայաստանի էական մասնակցությունը ՆԱՏՕ-ի բարձրագույն հավաքին, մասնակցությունը նախագահական մակարդակով: Հայաստանն, ըստ էության, քաղաքական ազդեցության տեսանկյունից գրեթե ոչինչ անել չի կարող ՆԱՏՕ-ի որոշումների կայացման հարցում, սակայն Հայաստանը կարող է իր ներկայացուցչական, այսինքն՝ բարձր մակարդակի մասնակցությամբ առնվազն դուրս չմնալ համաշխարհային անվտանգության առաջատար բևեռի մշակումների ծիրից, չկտրվել անվտանգության առանցքային գործոնից՝ հաշվի առնելով հենց այդ տաք բնույթը, որ դրսևորվում է աշխարհում ծավալված լոկալ, սակայն ըստ էության համաշխարհային պատերազմների տեսքով:

Խնդիրն այն է, որ Հայաստանն, ըստ էության, գտնվում է այն տարածաշրջաններից մեկում, որտեղ իրադարձությունների այս կամ այն զարգացման դեպքում կարող ենք հայտնվել հենց անվտանգության ու վտանգի բախման կետում, դառնալ այդ բախման հարթակ: Սրանից խուսափելու համար անհրաժեշտ է հստակ և ճշգրիտ հարաբերություն անվտանգության առաջատար դաշինքի՝ ՆԱՏՕ-ի հետ:

Վերջին տարիներին այդ հարաբերությունը Հայաստանի համար ընթանում է վայրիվերումներով: Հայաստանը ՆԱՏՕ-ի ծրագրերում կայուն, դրական միտումներ է դրսևորում, արժանանում դրական գնահատականի, սակայն քաղաքական հարաբերությունների առումով հիշարժան է, որ վերջին գագաթնաժողովին Հայաստանն իր մասնակցությունը չի բերել նախագահական մակարդակով:

Եվ եթե այդ գագաթնաժողովի ժամանակահատվածում այնուհանդերձ համաշխարհային իրավիճակը կայուն էր և մարտահրավերները նվազ սրված, ապա այսօր արդեն մասնակցության աստիճանը էական քաղաքական նշանակություն ունեցող գործոն է և հատկապես սեպտեմբերի 3-ին թույլ տրված, մեղմ ասած, խայտառակ վրիպումի պայմաններում Ուելսի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության ոչ նախագահական մակարդակը ուղղակի կարող է հարվածի տակ դնել Հայաստանը, առավել լուրջ և ծանր հարվածի, քան նույնիսկ սեպտեմբերի 3-ն էր:

Հայաստանն առավել քան երբևէ ունի դիվերսիֆիկացման կարիք. սա որպես նվազագույն անհրաժեշտություն: Մենք չենք խոսում այն մասին, որ Հայաստանն ունի անվտանգության համաշխարհային առաջատար բևեռի հետ իր հարաբերությունները խորացնելու անհրաժեշտություն, ինչը բխում է պետության անվտանգության հրամայականներից: Ուելսի գագաթնաժողովը այս առումով կարևոր հանգրվան է, և այստեղ սխալվելը, սեպտեմբերի 3-ից մեկ տարի հետո սեպտեմբերի 4 անելը կարող է Հայաստանի համար ճակատագրական լինել:

Փոխարենը՝ մեկ տարի հետո հնարավորություն կա գոնե այս մասով փոքր-ինչ շտկել Հայաստանի համար մեկ տարի առաջ տապալած իրավիճակը: Մեկ տարի անց սխալի կրկնության համար շատ թանկ կվճարի նաև Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում