Մարտի 24-ին՝ ժամը 18.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 32-ամյա Գարիկ Վ.-ին:
Պարզվել է, որ նա ս/թ մարտի 10-ին՝ ժամը 18.00-ին, Այգեստան գյուղում ծեծի է ենթարկել 17-ամյա Գրիգոր Գ.-ին և պատճառել վնասվածք:
Գրիգոր Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն