«Ֆորմուլա-1»-ի 2012թ. եզրափակիչ՝ Բրազիլիայի Գրան պրիից հետո «Ֆերրարի»-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն առաջին անգամ մեկնաբանել է «Ռեդ Բուլ»-ի պիլոտ Սեբաստիան Ֆետտելի հաջողությունը:
«Սեբաստիան Ֆետելն Աշխարհի արժանի չեմպիոն է: Նա իր բոլոր հակառակորդներից ավելի շատ միավոր է վաստակել:
Հաջորդ մրցաշրջանում նույնպես «Ռեդ Բուլլ»-ը գլխավոր ֆավորիտն է լինելու, քանի որ հակառակորդների նկատմամբ 0.7-0.8 վրկ առավելություն ուներ: «Մաքլարեն»-ն նույնպես մեզնից արագ էր: Դժվար կլինի այդ տարբերությունը կրճատել ձմռան ընթացքում: Նույնիսկ «Լոտուս»-ն ու «Ֆուրս Ինդիա»-ն էին արագությամբ գերազանցում «Ֆերարի»-ին»,- հայտարարել է Ալոնսոն: