Մարտի 24-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.10-ի սահմաններում «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Անկախության և Անդրանիկի փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21065», այնուհետև՝ «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «ԳԱԶ-3102»-ի և «ՎԱԶ-21121»-ի վարորդները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն