Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը

ՌԴ ԱԳՆ. Մոսկվան ցավում է ԼՂ հակամարտության գոտու միջադեպերի առթիվ

Մոսկվան հույս ունի, որ հայ և ադրբեջանական կողմերի միջև ողբերգական ելքով միջադեպերը չեն կրկնվի, քանի որ դա չի նպաստում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, և ափսոսանք է հայտնում այդ կապակցությամբ: Այս մասին, ըստ РИА Новости-ի, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Բաքուն մեղադրում է հայկական կողմին 9-ամյա երեխայի սպանության մեջ` սահմանամեձ Օրթա Քրվենդ գյուղում, մինչդեռ չճանաչված Լեռնային Ղարաբաղն ու պաշտոնական Երևանը հերքում են նման մեղադրանքը:

«Ես գիտեմ այդ միջադեպի մասին: Տարածաշրջանում աշխատում էր ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ բանագնաց Կասպշիկի առաքելությունը, որը շփման գծում միջադեպերի հանգամանքները պարզելու մանդատ ունի: Իհարկե, ողբերգական ելքով ցանկացած միջադեպ ցավալի է»,- ասել է Լուկաշևիչը` պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ արձագանք է տալիս Ռուսաստանը 9-ամյա երեխայի սպանությանը:

«Հույս ունենք, որ նման միջադեպերը քիչ կլինեն, իսկ իդեալական տարբերակում անհրաժեշտ է, որ դրանք ընդհանրապես չլինեն: Անհրաժեշտ է, որ հակամարտող կողմերը համագործակցության ու երկխոսության մթնոլորտ ստեղծեն»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում