Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

600 հազար դոլար՝ ԵՊՀ աստիճանների նորոգման համար

Մամուլում մշտապես բարձրաձայնվել է Երևանի պետական համալսարանում առկա կոռուպցիոն երևույթների մասին: Պետական բյուջեից սնվող այս բուհը պետության միջոցները յուրացնում է ըստ նպատակահարմարության: Այդ գումարների մեծ մասը բուհը եւ բուհի որոշ պաշտոնյաներ հիմնականում դուրս են գրում եւ գրպանում են բուհի այս կամ այն կարիքի համար հայտարարված տենդերների շնորհիվ: Այդպիսի մի տենդեր այս տարի հայտարարվել է համալսարանում որոշակի շինաշխատանքների, հատկապես կենտրոնական մասնաշենքի բակային մեծ աստիճանների նորոգման համար, որի համար տենդերը շահած շինարարական կազմակերպությանը հատկացվել է 600 հազար դոլարին համարժեք գումար: Բացի այդ՝ բավականին ուռճացված բյուջեով տենդեր է հայտարարվել նաև համալսարանը նոր գույքով՝ ուսաղողական սեղան-աթոռներով ապահովելու համար: Կրկին տենդերը շահել է ինչ-որ կազմակերպություն, համալսարանից հեռացվել է հին գույքը, և կարճ ժամանակ անց բերվել է նորը, որը, ինչպես ավելի ուշ պարզվել է, բնավ էլ նոր գույք չի եղել, այլ համալսարանից հեռացված հին սեղան-աթոռները, որոնք տենդերը շահած կազմակերպությունը պարզապես ներկել, թարմացրել է ու հետ է բերել՝ դրա դիմաց ստանալով նոր գույքի համար նախատեսված ամբողջ գումարը:

Այն, որ երկու դեպքում էլ և, առհասարակ, տենդերը շահած կազմակերպությունները ԵՊՀ պաշտոնյաներից որևէ մեկին է պատկանում, պարզից էլ պարզ է: Հակառակ դեպքում պետհամալսարանը խելքից դուրս, որևէ տրամաբանության սահմաններում չտեղավորվող ծախսեր թույլ չէր տա իրեն: Կամ գոնե այդ գումարը կուղղեր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի բարձրացմանը, որպեսզի նրանք նախանձ աչքով չնայեին, ասենք, մանկավարժական համալսարանի դասախոսներրի ստացած աշխատավարձին:

Բացի այդ, ունենք վառ օրինակ, թե ինչպես անցած տարի ԵՊՀ ղեկավարությունը որոշեց ազատվել տարիներ շարունակ համալսարանի բուֆետները շահագործող Hi Lunch ընկերությունից, միակողմանի խզեց պայմանագիրը, որպեսզի այս բիզնեսն իր ձեռքը վերցնի: Իսկ այդ բիզնեսն աշխատեցնում է ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը, որն արդեն իսկ հասցրել է իրենով անել ԵՊՀ-ին առնչվող մի շարք այլ եկամտաբեր գործեր:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բամբասանք որակեց տենդերների, շինաշխատանքների վրա աստղաբաշխական գումարների ներդրման հետ կապված տեղեկությունները: «Դրանք հիմարություններ են և իրականությունից զուրկ բամբասանքներ»,- հայտարարեց ռեկտորը: Մեր լրացուցիչ հարցադրումներին Սիմոնյանը հրաժարվեց պատասխանել, կրկին պնդելով, որ դրանք բամբասանքներ են, ու պարզապես անջատեց հեռախոսը:

ԵՊՀ-ում, սակայն, կոռուպցիան և պետության միջոցների վատնումը միայն այդքանով չեն սահմանափակվում: Որոշ տեղեկություններով՝ բավական լուրջ կոռուպցիոն երևույթներ կան նաև ուսանողների՝ մի ֆակուլտետից մեկ այլ ֆակուլտետ տեղափոխելու, ստացիոնար համակարգից հեռակա և հակառակ գործընթացում, ինչպես նաև ուսանողների փոխանակության ծրագրերում: Դրանցից յուրաքանչյուրը ֆիքսված արժեք ունի: Եվ եթե բուհի կողմից տենդերների միջոցով պետության միջոցների վատնումն անարձագանք է մնում, ապա վերը նշված դեպքում, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, իրավապահ մարմիններն արդեն իսկ հետաքրքրված են: Տևական ժամանակ է՝ մայր բուհը հայտնվել է նրանց տեսադաշտում:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում