Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Սևանի ջուրը բաց ենք թողնում, որ կարողանանք հիդրոկայանները աշխատեցնենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը:

– Տիկին Նահապետյան, օգոստոսի 22-ին ՀՀ կառավարությունը «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ ստորագրել է Հայաստանի տարածքում 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ համաձայնագիր: Ի՞նչ ծրագիր է դա` հատկապես, որ մենք դրա մասին շատ քիչ տեղեկություն ունենք:

– Դա շատ լավ ծրագիր է, և եթե այդ կազմակերպությունն իսկապես ներդրումներ կատարի և 550 ՄՎտ հզորությամբ գազատուրբին կառուցի, ես կարծում եմ, որ բավականին հեշտ կկարողանանք մեր էլեկտրաէներգիայի սպառման քանակությունը լուծել: Անցած տարի 88 օր ատոմակայանը կանգնեց, այս տարի էլ սակավաջուր էր էլեկտրաէներգիա արտադրելու համար, և այսօրվա վիճակով ունենք այն ծավալները, որը չի ապահովում անգամ Հայաստանի սպառողին: Դրա համար էլ կարծում եմ, որ ունենալով այդ կայանը` մենք կապահովենք մեր էլեկտրաէներգիայի պահանջները: Իհարկե, միգուցե մտահոգություն կա, որ էլեկտրաէներգիան արտադրվելու է գնած գազով և այդպիսով թանկ է լինելու, բայց կարծում եմ, որ այդ կայանն իր որակով չի բարձրացնի գինը:

– Հայաստանը էներգետիկ տեսակետից ինքնաբավ երկիր է, եթե իհարկե` ամբողջ հզորությամբ աշխատեցնի իր կայանները: Ունե՞նք լրացուցիչ կայանների անհրաժեշտություն:

– Ինքնաբավ լինելը հարաբերական է: Վերջին 30 տարիներին 2014թ. նման սակավաջուր տարի չի եղել: 88 օր ատոմակայանը կանգնեց վերանորոգման ու վերազինման համար, և մենք վակուումային վիճակի մեջ ընկանք: Գիտեք, մենք միշտ պետք է ունենանք էլեկտրաէներգիայի ավելցուկ, որովհետև չգիտենք, թե ատոմակայանը որ վայրկյանին կկանգնի կամ՝ ջուր կլինի, թե ոչ: Սևանի ջուրը բաց ենք թողնում, որ կարողանանք հիդրոկայանները աշխատեցնենք, որովհետև այս տարի ջրամբարներում ընդհանրապես ջուր չի հավաքվել:

– Իսկ մտահոգիչ չէ՞ այն հանգամանքը, որ «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում, և նրա վրացի սեփականատեր Թեյմուրազ Կարչաևն իր երկրում ոչ լավ գործարարի համբավ ունի:

– Մեզ համար ինչ նշանակություն ունի, թե որտեղ է գրանցված: Էներգետիկան այն բնագավառն է, որտեղ խոսք է գնում մեծ գումարների մասին: 600 մլն դոլարը քիչ փող չէ: Հիդրոկայանների և գազատուրբինային կայանների ստանդարտ գներ գոյություն ունեն: 1 ՄՎտ էլեկտրաէներգիա ստանալու համար 1 մլն եվրոյի ներդրում է անհրաժեշտ: 550 ՄՎտ-անոց գազակայան է կառուցվում, որի արժեքը 600 մլն դոլար է: Եվ վերջապես այդ կայանը կառուցվելու է Հայաստանում, և մեզ էլեկտրաէներգիա է տալու, վատ բա՞ն կա դրա մեջ: Վա՞տ կլինի, որ այլ տեղերից ֆինանսավորում գա, և մեր երկիրը զարգանա: Մեզ համար միևնույն է, թե որտեղ է գրանցված այդ ընկերությունը` հատկապես, որ ռիսկերն ընկնելու են իր վրա: Այնուամենայնիվ, ես դեռ կասկածում եմ, որ այդ ներդրումը կլինի:

– Ինչո՞ւ եք կասկածում:

– Որովհետև մտածում եմ, որ այսօրվա դրությամբ նման խոշոր գումար ներդնելը կատակ չէ: Նման ներդրումների ետվերադարձը 12 տարուց ավելին է: Այսինքն` դա մեզ համար շատ հաջողված ծրագիր է, եթե ներդրողները չփոշմանեն:

– Արտադրած էլեկտրաէներգիան նաև պետք է արտահանվի՞:

– Մենք «Ռուսէներգոյի» հետ պայմանագրեր ունենք, և երբ մեզ մոտ ավելցուկ է լինում, կարող ենք ուղարկել Վրաստան, Իրան:

– Իսկ վրացի ներդրողին ինչո՞ւ է անհրաժեշտ այդ կայանը կառուցել Հայաստանում, բայց դրա արտադրած էլեկտրաէներգիան արտահանել Վրաստան: Այդպես ավելի թանկ չի՞ լինի: Վրաստանում սպառելու համար կարող էր այդ երկրում էլ կառուցել:

– Ես միայն պետք է ողջունեմ, որ կայանը կառուցվում է Հայաստանում: Այն կաշխատի մեր օրենքներով և էլեկտրաէներգիա կարտադրի: Իսկ այստեղ է կառուցվում հավանաբար նրա համար, որ ավելի մոտ լինի Իրանից եկող  գազին:

– Այդ կայանն իրանակա՞ն, թե՞ ռուսական գազով է աշխատելու:

– Ես դեռ չգիտեմ, դա քննարկվում է: Վրաստանը Ռուսաստանի հետ խնդիրներ ունի, Իրանն էլ մեզ մոտ է: Եթե երկու տարբերակներն էլ քննարկվեն, Վրաստանի համար հետաքրքիր կլինի Հայաստանում կառուցելը:

– Իսկ Դուք մտահոգություն չունե՞ք, որ այդպիսի հզոր մրցակցությունից ձեր բիզնեսը կտուժի:

– Էներգահամակարգում ընդհանրապես մրցակցություն գոյություն չունի: Ինչքան արտադրվում է, այնքան էլ սպառվում է: Դրա համար էլ 1997 թվականից մեր միությունը բոլորին խրախուսում է հիդրոկայանների կառուցման հարցում: Եվ դա միակ բիզնես ոլորտն է, որտեղ կարող են լինել 5-10 սեփականատերեր: Հայերի մոտ դա ընդունված չէ, եթե 2 հոգի են լինում, արդեն խնդիրներ են առաջանում:

– Տեղեկություններ են շրջանառվում, որ «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ընկերության սեփականատերերից մեկն էլ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանն է:

– Ես չեմ կարող ասել: Եթե նա լինի, շատ լավ է, քանի որ շատ պրոֆեսիոնալ է և ամեն ինչ կանի, որ բարձրորակ կայան կառուցվի:

– Այդ դեպքում հարց չի՞ առաջանում, թե Ա. Մովսիսյանին այդքան գումար որտեղից:

– Ես չեմ կարող ասել, որ այդ ընկերությունն իր հետ կապ ունի:

Հ.Գ.Ավելի ուշ Ն.Նահապետյանը «Առաջին լրատվական»-ին պարզաբանում ներկայացրեց, թե ինքը բոլորովին էլ չի ցանկացել ասել,  թե Սևանից հատուկ հիդրոկայանները աշխատացնելու համար  ջուր բաց չեն թողնում: Եվ որ ինքը ցանկացել է ասել, թե «այս տարվա սակավաջրության պատճառով ոռոգման համար Սևանից ջուր է բաց թողնվում, որից նաև օգտվում են ոռոգման համակարգի վրա գործող փոքր ՀԷԿ-երը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում