Thursday, 18 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն

«Վաշինգտոնը թունդ հակառակ էր, որ Կալիֆոռնիայի Սենատը այսպիսի որոշում կայացնի». Հարութ Սասունյան

Երեկ Կալիֆոռնիայի Սենատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: ԱՄՆ հինգերորդ նահանգն է, որ ճանաչում է ԼՂՀ անկախությունը:

Արդյոք այս քայլը կարո՞ղ էր դուրս լինել Վաշինգտոնի դիրքորոշումից, և որքանո՞վ էր դա հայկական կազմակերպությունների ջանքերի արդյունքը:

«Ոչ միայն Վաշինգտոնի հետ համաձայնեցված չէր այս որոշումը, այլև ճիշտ հակառակը՝ Վաշինգտոնը թունդ հակառակ էր, որ Կալիֆոռնիայի Սենատը այսպիսի որոշում կայացնի»: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ, խմբագիր Հարութ Սասունյանը:

Նրա խոսքով՝ Կալիֆոռնիա նահանգի Սենատն անկախ է Վաշինգտոնի որոշումներից, և իրենց չի մտահոգում, թե ինչ է ասում Վաշինգտոնն այս մասին: Կալիֆոռնիայի նահանգի Սենատը իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնելու՝ անկախ նրանից, թե Վաշինգտոնն ինչ է մտածում այդ հարցի մասին:

Հարցին ի պատասխան՝ հայկական կազմակերպությունները որքանո՞վ ազդեցություն ունեցան այս որոշման վրա, Հարութ Սասունյանը նշեց. «Հայկական կազմակերպությունները և ամենակարևորը՝ Կալիֆոռնիայի հայ ժողովուրդը մեծ դերակատարություն ունեցան, հազարավոր դիմումներ գրեցին այս հարցի հետ կապված, որ ընդունվի, և բավական ճնշում բանեցվեց Կալիֆոռնիայի Սենատի վրա Ադրբեջանի լոբբիստական կազմակերպությունների կողմից, փորձեցին խոչընդոտել բանաձևի ընդունմանը, սակայն չհաջողեցին»,-հավելեց զրուցակիցս:

Արդեն ԱՄՆ հինգերորդ նահագն է, որ ճանաչում է ԼՂՀ անկախությունը։ Ինչո՞ւ այս որոշումը վարակիչ չի դառնում մյուս նահանգների համար: Հարութ Սասունյանի խոսքերով՝ ԱՄՆ բոլոր նահանգները որևէ պատճառ չունեն Արցախի անկախությունը ճանաչելու, Արցախը հողատատարածք է, որը որևէ կապ չունի ԱՄՆ նահանգների հետ, և այն նահանգները, որտեղ մեծ թվով հայեր կան, այդ նահանգների հայ ներկայացուցիչները դիմում են և լոբբի են անում, փորձում համոզել, որ ընդունեն, մանավանդ այն դեպքում, երբ նահանգահները չեն զբաղվում արտաքին հարցերով, և Վաշինգտոնն է զբաղվում արտաքին հարցերով:

«ԱՄՆ 50 նահանգները իրենք ինքնուրույն կարող են որոշումներ կայացնել։ ԱՄՆ Սահմանադրությունը հստակ ձևով ասում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը որոշում է Վաշինգտոնը, ոչ թե նահագները: Դրա համար նահանգները իրավունք չունեն խառնվելու արտաքին հարաբերություններին: Սա է ԱՄՆ սահմանադրությունը»,- ասաց նա:

Հարութ Սասունյանը հավելեց, որ Կալիֆոռնիա նահանգի հայ բնակչությունը խնդրել է իր ներկայացուցիչներին, որ ճանաչեն Արցախի անկախությունը, և նրանք էլ ճանաչել են ԼՂՀ անկախությունը՝ կատարելով իրենց բնակիչների փափագը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում