Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Եվրամիությունը կադրեր է ընտրում. Kommersant

Մինչև շաբաթվա վերջ Եվրամիության ղեկավարները պետք է կողմնորոշվեն ԵՄ կենտրոնական թափուր պաշտոնների՝ Եվրոպական խորհրդի նախագահի (Հերման Վան Ռոմպեյի փոխարեն) և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարի (Քեթրին Էշթոնի փոխարեն) թեկնածուների հարցում: Որոշումը կարող է ընդունվել արդեն վաղը՝ ԵՄ արտահերթ գագաթնաժողովի ժամանակ, գրում է kommersant.ru-ն: Երեկ Բրյուսելում նախապատրաստական հանդիպում են անցկացրել ԵՄ 28 անդամ երկրները:

Օգոստոսի 30-ին արտահերթ գագաթնաժողով անցկացնելու որոշումն ընդունվել էր ԵՄ ղեկավարների հուլիսյան հանդիպման ժամանակ: Այն ժամանակ չհաջողվեց ո՛չ եվրահանձնակատարների շրջանում պորտֆելները բաշխել, ո՛չ կարևորը՝ ընտրել Հերման Վան Ռոմպեյի և Քեթրին Էշթոնի իրավահաջորդներին:

Եվրոպական օրենսդրության համաձայն՝ Եվրախորհրդի նախագահն ընտրվում է ձայների որակական մեծամասնությամբ, երկուսուկես տարի ժամկետով, մեկ անգամ երկարաձգելու հնարավորությամբ: Իսկ ԵՄ ԱԳՆ ղեկավարն ընտրվում է 5 տարով՝ նույնպես ձայների մեծամասնությամբ: Սակայն kommersant.ru-ի զրուցակիցների կարծիքով՝ երբ Բրյուսելում ԵՄ անդամ երկրների ղեկավարները լրջորեն վիճեցին պրն Յունկերի թեկնածության շուրջ, հիմա այս երկու որոշումները նրանք կփորձեն միաձայն ընդունել:

Ըստ kommersant.ru-ի՝ հաշվի առնելով պարոնայք Յունկերի և Շուլցի քաղաքական պատկանելությունը՝ թափուր տեղերի համար, ավելի շուտ, մի քաղաքական գործչի կնշանակեն աջերից և մեկին՝ ձախերից:

ԵՄ ղեկավարի պաշտոնի թեկնածուների թվում նշում են Դանիայի սոցիալ-դեմոկրատների ղեկավար Հելլե-Թորնինգ Շմիդտին: Եթե, օրինակ, ԵՄ անդամները Շմիդտին հաստատեին, Սլովենիայի նախկին վարչապետ Ալյոնկա Բրատուշեկը հնարավորություն չէր ունենա դառնալ ԵՄ ԱԳՆ ղեկավար. նա ևս սոցիալ-դեմոկրատ է:

The Guardian թերթը պարզել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պատրաստ է Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնում պաշտպանել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին. երկուշաբթի նրանք հեռախոսազրույց են ունեցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում