Ավստրալական Qantas ավիաընկերության ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սինգապուրի օդանավակայանում այն բանից հետո, երբ ինքնաթիռի չորս շարժիչներից մեկը խափանվել է: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Մինչ վայրէջքը ավստրալական ԶԼՄ-ները հասցրել էին հաղորդել, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել, սակայն դա շատ կարճ ժամանակ հետո հերքվել է:
Ավիաընկերության տվյալներով, Airbus A380 մակնիշի ինքնաթիռում եղել է 433 ուղեւոր եւ անձնակազմի 26 անդամ: Խնդիրներն առաջացել են Սինգապուրի օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո: Նախնական տվյալներով, ուղեւորների մեջ տուժողներ չկան: