Friday, 19 04 2024
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00

Կալիֆոռնիայի Սենատի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը պիտի հաջորդեն Արցախի քաղաքական քայլերը

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ:

-Պարոն Տեր-Մաթևոսյան, Կալիֆոռնիայի Սենատի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը ի՞նչ նշանկություն ունի, և կարո՞ղ է դա շղթայական ռեակցիա ունենալ։

-Երկու կարծիք չկա, որ սա քաղաքական շատ կարևոր քայլ է: Կալիֆոռնիան դարձավ ԱՄՆ 5-րդ նահանգը, որը ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Իհարկե, սա շատ լավ փաստ է, ուրախալի է, բայց եթե այս քաղաքական կարևոր քայլին չհետևեն ոչ պակաս կարևոր քաղաքական նախաձեռնություններ Արցախի կողմից, ապա դա կմնա կամ կարող է դիտվել որպես խորհրդանշական: Կալիֆոռնիայի պես կարևոր նահանգի կողմից նման քաղաքական քայլը ենթադրում է, որ սա հնարավորություն է, որպեսզի Արցախի իշխանությունները կարողանան առավելագույնը քաղել սրանից: Ես նկատի ունեմ՝ ընդհուպ ներկայացուցչության հիմնումը Կալիֆոռնիայում և այն բոլոր նահանգներում, որոնք ճանաչել են Արցախի անկախությունը:

-Իսկ Հայաստանի կողմից ի՞նչ քայլեր պետք է հաջորդեն: Այսպիսով, մեր առջև ԼՂՀ անկախության ճանաչման խնդիր չի դրվում:

-Ցանկալի է, որ Արցախը լինի այս ամենի հիմքում կանգնած: Հայաստանի դիրքորոշումը հայտնի է, Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը պարզ պատճառներով, և նշված են այն պայմանները, որոնց դեպքում ԼՂ անկախությունը Հայաստանը կճանաչի: Չեմ կարծում, որ այս պահին հիմքեր կան վերանայումների համար:

Ոչ միայն ամերիկյան ուղղությամբ, այլև Ավստրալիայի ուղղությամբ. Նոր հարավային Ուելսի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը փոխում է միջազգային հարաբերությունների դինամիկան։ Նմանատիպ հնարավորությունը պետք է շատ խելամիտ օգտագործել: Սա աննախադեպ է լայն առումով միջազգային հարաբերություններում, երբ ֆեդերալ համակարգ ունեցող երկրի միավորը, սուբյեկտը, նահանգը ճանաչում է այսպես ասած՝ չճանաչված պետություն, սա կոչված է փոխելու ամբողջ միջազգային հարաբերությունների պարադիգման. պետք է սա ճիշտ օգտագործել: Վստահ եմ՝ կարևոր հետևություններ կարվեն և կարևոր նախաձեռնություններ կլինեն այս ուղղությամբ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում