Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

ՎՏԲ-ն կշարունակի՞ ֆինանսավորել Թեղուտի հանքերի շահագործումը

Ամերիկայի Միացյալ Նահանգները հուլիսի 29-ին լրացուցիչ պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի Դաշնության «Ռոսսելխոզբանկի», Մոսկվայի բանկի և ՎՏԲ բանկի նկատմամբ: Հայտնի է, որ ՎՏԲ բանկը ներկայացված է նաև Հայաստանում, և այս պատժամիջոցները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ նաև հայաստանյան մասնաճյուղի վրա:

Թեև պատժամիջոցներից անմիջապես հետո բանկը հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ կիրառված պատժամիջոցները ոչ մի կերպ չեն անդրադառնա ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդների վրա՝ բանկը շարունակելու է տրամադրել ծառայությունների ողջ տեսականին և կատարել պարտավորությունները ողջ ծավալով և բոլոր այն արժույթներով, որոնցով աշխատում էր մինչ այդ, այնուամենայնիվ, որոշ տեղեկություններով պատժամիջոցների պատճառով այս պահին արդեն իսկ հարցականի տակ է մի շարք լուրջ և խոշոր ֆինանսավորում պահանջող ծրագրերի հետագա ֆինանսավորման հարցը: Իսկ այդպիսի նախագիծ էր նաև Թեղուտի հանքերի շահագործման ծրագիրը, որի համար տարիներ առաջ ՎՏԲ բանկը պատրաստակամություն հայտնեց 300 միլիոն դոլարի չափով ֆինանսավորել հանքը շահագործողին: Այս պահին, սակայն, գումարի միայն մի մասն է հատկացվել՝ մոտ 180 միլիոն դոլար, և 120 միլիոնը դեռ պետք է հատկացվի բանկի կողմից:

Թեղուտցիների խոսքերով՝ այս պահին Թեղուտում հանքերի շահագործման աշխատանքները որոշակի դադար են առել, աշխատանքներն առաջվա պես թափով առաջ չեն գնում, բավական դանդաղել են: Հանքը շահագործող ընկերությունը Թեղուտից հանել է անգամ տեխնիկայի մի մասը, որը ձեռք էր բերվել հենց բանկի ֆինանսավորմամբ: Չնայած, Թեղուտի ակտիվիստների խոսքով, այդ տեխնիկայի մի մասը տարվել է Արցախ՝ Կաշենի հանքավայր, որտեղ ևս նույն ընկերությունը շահագործում է ոսկու հանքեր: Թեղուտցիները դժվարացան ասել՝ ինչով է պայմանավորված հանքի շահագործման աշխատանքների նվազումը: Մի մասն ուրախ էր, մյուս մասը՝ տխուր, քանի որ հնարավոր է՝ հայտնվեն աշխատանքը կորցնելու վտանգի առաջ: «Դե, գոնե աշխատում, մի փոր հացի փող ենք ստեղծում»,- դժգոհեց մի թեղուտցի:

Գյուղացիներից զատ, շատերը ստեղծված վիճակը կապում են հենց ՎՏԲ-ի նկատմամբ կիրառված սանկցիաների հետ:

Բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը դժվարացավ ասել՝ այս վիճակն իրո՞ք սանկցիաների հետ է կապված, թե՞ ոչ, սակայն իր հերթին նշեց, որ Թեղուտում իսկապես որոշ խնդիրներ կան:

Եղիա Ներսիսյանը, սակայն, այստեղ այլ վտանգներ է տեսնում՝ կապված ՎՏԲ բանկի տրամադրած ֆինանսավորման հետ, որն, ըստ էության, իրականացվում է Ադրբեջանի կողմից: «Պատժամիջոցներից հետո, կամ եթե հանքի շահագործման աշխատանքներն իրենց չարդարացնեն, վարկային պարտավորություններ առաջանան, ապա ստացվում է, որ այդ հողերը կմնան ադրբեջանական ընկերությանը: Սա շատ վտանգավոր ծրագիր է, որի դեմ պայքարելը շատ ավելի կարևոր է»,- նշեց ակտիվիստը:

Նշնք, որ արդեն իսկ հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը, ի դեմս Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի, շուրջ 3 % բաժնեմաս ունի «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ում: Իսկ «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան» բանկի 100-տոկոսանոց բաժնետերն է: Ստացվում է, որ «ՎՏԲ բանկ»-ի միջոցով Արդբեջանը ֆինանսավորում է Թեղուտի հանքարդյունաբերության ծրագիրը:

Նշենք նաև, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը սկսել է քննել Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչների գանգատն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: ՄԻԵԴ-ն արդեն հարցեր է ուղղել Հայաստանի կառավարությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում