Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Վերջին հայերը Մյանմարում. BBC-ի անդրադարձը

BBC-ի լրագրող Էնդրյու Ուայթհեդը ծավալուն հոդված է հրապարակել Մյանմարում հայերի ներկայության և այդ երկրում գործող միակ ուղղափառ՝ հայկական եկեղեցու՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի մասին: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

Մյանմարի (հայտնի է նաև Բիրմա անունով) հնագույն եկեղեցիներից մեկը պայքարում է իր գոյատևման համար, չնայած ընդամենը մի քանի այցելու ունի: Այնուամենայնիվ, որոշակի հույսեր է արթնացնում այն հանգամանքը, որ երկիրն այժմ բաց է օտարերկրյա ներդրումների և զբոսաշրջության համար:

Յանգոնի (հայտնի է նաև Ռանգուն անվամբ) հայկական եկեղեցու քահանա Ջոն Ֆելիքսը հայերեն չի խոսում, հայերեն չեն խոսում նաև եկեղեցու ծխականները: Այս օրերին էլ շատ չեն եկեղեցի այցելողները. ինձ էլ հաշված՝ ընդամենը 7 մարդ, այն էլ՝ կիրակի օրը:

150-ամյա եկեղեցին պատվավոր տեղ է զբաղեցնում Յանգոնի հին հատվածի փողոցի անկյունում: Այն իրենից ներկայացնում է գեղեցիկ շինություն՝ քաղաքի աղմուկի մեջ խաղաղության մի կտոր: Վաճառականների փողոցում հարատև կանգնած Սուրբ Հովհաննես Մկրտչի հայ ուղղափառ եկեղեցին միակ բանն է, որ մնացել է քաղաքի հիմնական առևտրական հանրությունից:

«Դատելով եկեղեցու վիճակագրությունից ՝ ժամանակին Բիրմայում ապրել է մի քանի հարյուր հայ ընտանիք, բայց վերջին «լիարժեք» հայը մահացավ անցյալ տարի: Ամբողջ երկրում առավելագույնը 10-20 ընտանիք կա, որոնք կիսով չափ հայ են, և նրանցից միայն մի քանիսն են եկեղեցի գալիս»,- պատմում է Ֆելիքսը:

http://news.bbcimg.co.uk/media/images/77065000/jpg/_77065273_percy-everard.jpg

30-ամյա Ռեյչել Մայնուսը երգում է հայերեն, և դա մեծ ակնածանքով է անում, բայց հայերեն չի խոսում: Նա կիրակի օրերին եկեղեցի է գալիս իր հոր հետ, որը նաև խփում է եկեղեցու զանգերը:

«Իմ պապը լիարժեք հայ է եղել, մեր ընտանիքի ազգանունը ծագում է հայերեն Մինոսյան ազգանունից: Այժմ մենք կիսով չափ հայ ենք, և այս եկեղեցին ու նրա ծառայությունը շատ մեծ նշանակություն ունեն մեզ համար»,- ասում է նա:

Այդ կիրակի հայկական ծագումով ևս մեկ հավատացյալ կար. Փերսի Էվերարդը արդեն մի քանի տասնամյակ եկեղեցի է գալիս: Նրա հարսանիքը քահանայի հավաստմամբ վերջինն է եղել. բայց դա այնքան հեռու անցյալում էր, որ ոչ-ոք հստակ չգիտի՝ երբ է այն եղել:

17-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունից մեծ թվով հայեր փախան և հաստատվեցին Իսֆահանում, որն այժմ Իրանի տարածքում է: Հետագա տարիներին շատերը դուրս եկան՝ ստեղծելու առևտրային ցանց, որը ձգվեց Ամստերդամից մինչև Մանիլա:

Նրանց ազդեցությունը Բրիտանական Հնդկաստանի վրա իր գագաթնակետին հասավ 19-րդ դարի վերջին, երբ, ըստ վիճակագրության, շուրջ 1300 հայ էր ապրում հիմնականում Կալկաթայում, Դաքայում և Ռանգունում:

_77197607_armenian-464

Բիրմայի արքայական պալատի հետ սերտ հարաբերությունները նրանց առանձնահատուկ արտոնյալ կարգավիճակ տվեցին Ռանգունի առևտրային հասարակության մեջ: Տարածքը, որտեղ գտնվում է հայկական եկեղեցին, ասում են, որ հայերը նվեր են ստացել Բիրմայի թագավորի կողմից:

Տարածաշրջանի ամենահեղինակավոր հյուրանոցները, ներառյալ The Stand-ը, որը գտնվում է Յանգոնի կենտրոնում՝ եկեղեցուց կարճ հեռավորության վրա, և անգամ առավել հայտնի Raffles-ը՝ Սինգապուրում, կառուցվել են հայերի կողմից:

Սակայն անցյալ դարի ընթացքում աստիճանաբար այս փոքր հայկական համայնքները քաղաքական և տնտեսական անկայունության պատճաժռով ստիպված էին իրենց համար նոր բնակավայր փնտրել՝ սկսած Ավստրալիայից մինչև առավել հեռու:

Ջոն Ֆելիքսը, որի եպիսկոպոսը նստում է հազարավոր մղոն հեռու՝ Սիդնեյում, բարեհամբույր և եռանդուն քահանա է, ով հպարտ է իր եկեղեցով, չի խոնարհվում դժվարությունների առաջ և շարունակում է առաջ գնալ՝ չնայած եկեղեցու այցելուների թիվը սահուն կերպով նվազում է:

Ֆելիքսը եկեղեցու քահանայի «պաշտոնը» ժառանգել է իր հորից, ով մահացել է 3 տարի առաջ՝ 30 տարի եկեղեցուն ծառայելուց հետո: Հոր պես՝ նա սկզբում իր հոգևորական աստիճանը ստացել է Անգլիկան եկեղեցուց, իսկ հետո դարձել է ուղղափառ:

http://news.bbcimg.co.uk/media/images/77109000/jpg/_77109120_archive-new.jpg

Ֆելիքսը ծնվել է Մյանմարում, խոսում է տեղի լեզվով՝ հարավային հնդկական բարբառով, հետևաբար նա իր ծագումով տարբերվում է Յանգոնում ծաղկուն առևտրական ցանց հիմնած հայ համայնքից:

Նրան անհանգստացնում է այն հանգամանքը, որ եկեղեցու շենքը անխնամ վիճակում է: «Տանիքի վրա երեք կետ կա, որտեղից ջուր է թափվում ներս. դրանք պետք է փակել»,- ասում է նա:

Մինչդեռ սա բոլոր չափանիշներով մաքուր, լավ պահպանված եկեղեցի է, և Յանգոնի հարուստ գաղութային շրջանի ճարտարապետության կարևոր մասը, իսկ այդ շրջանի մշակույթը մեծապես գրավում է զբոսաշրջիկներին և միջազգային ուշադրության արժանանում:

Կիրակնօրյա պատարագն ունի ուղղափառ եկեղեցու արարողության բոլոր ատրիբուտները՝ սրբապատկերներ, խունկ, և չնայած քիչ թվով այցելուներին, անգամ երաժշտություն է հնչում: Ֆելիքսը զարդանախշ սքեմ չի կրում, որով մի ժամանակ նրա հայրը պատարագներ էր մատուցում, բայց նա շարունակում է մնալ ուղղափառ ավանդույթի ամուր կրող:

Ուղղափառ այդ սերունդը կարող է լինել բանալի՝ եկեղեցու գոյատևման համար. եկեղեցի, որը դարձել է հոգևոր տուն քրիստոնեության տարբեր ուղղությունների, ինչպես նաև գրեթե անհետացած հայկական համայնքի վերջին մնացորդների համար:

http://news.bbcimg.co.uk/media/images/77109000/jpg/_77109123_japanese-march_getty.jpg

Արդեն ուղղափառ երկրներից՝ Ռուսաստանից, Հունաստանից և Սերբիայից այստեղ եկող դիվանագետները, գործարար ոլորտի այցելուները և զբոսաշրջիկները ժամանակ առ ժամանակ համալրում են Մյանմարի ամենամեծ քաղաքներից մեկի միակ ուղղափառ եկեղեցու՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի այցելուների թիվը:

«Իմ հավատը շատ կարևոր է ինձ համար: Աշխարհում որտեղ էլ որ լինում եմ, ուղղափառ եկեղեցի եմ փնտրում: Բայց Յանգոնում ես գրեթե հույսս կտրել էի: Կարծում էի, որ սա կլինի միակ երկիրը, որտեղ ես ապրել եմ, և որևէ ուղղափառ վայր չեմ գտել աղոթելու համար»,- ասում է ռումինացի գործարար Ռամոնա Տարտան:

Նա պատահաբար է նկատել հայկական եկեղեցին և հավատում է, որ անգամ փոքր «գովազդի» դեպքում պատմական այդ շենքը և ավանդույթը, որի ականատեսն է այն դարձել, կարող էր ունենալ ավելի ապահով ապագա:

Եթե եկեղեցին առավել ակտիվ ներգրավվի ուղղափառության բոլոր ճյուղերում, նա կարծում է, որ այդ դեպքում այն կարող է գրավել ավելի շատ այցելուների և նոր նշանակություն ձեռք բերել: Facebook սոցցանցում նա եկեղեցու համար էջ է բացել՝ որպես առաջին քայլ ուշադրություն հրավիրելու ճանապարհին:

Վերջին դարում Մյանմարը բազմաթիվ դժվարությունների և խռովությունների միջով է անցել: Երկիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շրջափակվեց Ճապոնիայի կողմից և առավել մեծ զրկանքների և ենթակառուցվածքային վնասների միջով անցավ, քան տարածաշրջանում որևէ այլ երկիր:

Շատ հայեր եղան նրանց թվում, ովքեր ջունգլիների և անտառների միջով տեղափոխվեցին հյուսիս՝ Բրիտանական Հնդկաստան. եկեղեցում դրված հուշատախտակին հայ ընտանիքի 13 անդամների անուններն են, որոնք մահացել են այդ ճափորդության ընթացքում:

http://news.bbcimg.co.uk/media/images/77110000/jpg/_77110204_index-large.jpg

Բիրման Բրիտանիայից անկախություն ստացավ 1948թ.՝ Հնդկաստանից և Պակիստանից մի քանի ամիս հետո: Տարիներ շարունակ այն ուներ ռազմականացված կառավարություն, որը առանձնակի ջանքեր չէր գործադրում երկրի սահմաններից դուրս առևտրական կապեր հաստատելու ուղղությամբ: 1988թ. բանակի բռնաճնշումները ժողովրդավարական շարժումների նկատմամբ ավելի սրեցին երկրի միջազգային մեկուսացումը:

Վերջին մի քանի տարվա ընթացքում Մյանմարը առաջ է շարժվում դեպի մեծ ժողովրդավարություն և սկսել է գնալով ավելի լայն բացել դռները օտարերկրյա բիզնեսի և ներդրումների համար: Արդյունքում Ասիայի ամենամիջազգային քաղաքներից մեկը դարձյալ սկսում է զարգանալ ավելի գլոբալ ասպեկտներով:

Եվ եկեղեցին, որի արմատները հասնում են մինչև նախորդ՝ միջազգային առևտրային դարաշրջան, կարող է թարմ աջակցություն ստանալ գլոբալիզացիայի նոր հոսանքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում