Ամեն հինգշաբթի կառավարության մոտ ակցիա են անում հաշմանդամ օդաչուները՝ պահանջելով նպաստների տրամադրում, որ չեն ստանում «Հայկական ավաուղիների» լուծարումից հետո:
Նրանք նշում են, որ Բաղրամյան 26-ից մինչև կառավարություն պայքարելու են այնքան, մինչև հարցը լուծում ստանա:
Նախկին օդաչու Միքայել Մանուկյանը 90 տարեկան է: «Օդաչուներն իրենց կյանքում այնքան սթրեսներ են տանում, որ ոչ ոք չի իմանում: Դա մնում է մեր մեջ: Օդաչու լինելը շատ դժվար և ցանկալի բան է, դրա համար էլ 7 թոռներս էլ, հարսս էլ օդաչու են»,- պատմեց նա:
Օդաչուներից մեկն էլ նշեց, որ «Հայկական ավիաուղիները» միտումնավոր լուծարեցին, ապա փոխանցեցին կառավարությանը, որն առ այսօր ոչինչ չի արել: «Գալիս ենք, դժգոհում, ոչ մի փոփոխություն»,- ասաց նա:
Ավելին՝ տեսանյութում: