Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի ներկա իշխանությունները ձեռնտու են Ռուսաստանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ, Ռուսաստանի ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը


 


Լիբիական թնջուկը կարծես հակադրություն է առաջացրել Ռուսաստանի նախագահի և վարչապետի միջև: Ձեր գնահատմամբ, ինչքանո՞վ են ՊուտինՄեդվեդև հակասություններն իրական: Այդ հակասությունները որոշակի արձագանք են գտել նաև Ռուսաստանի կողմից վերահսկվող հետխորհրդային երկրներում, որտեղ Մեդվեդևին ընկալում են որպես իրական փոփոխությունների ջատագով:


Կարծում եմ` Պուտինի և Մեդվեդևի մոտեցումների միջև հակասությունները ավելի շատ չափազանցված են: Երկրի քաղաքականությունը բնորոշվում է ոչ թե նախագահի անձով, այլ իշխող էլիտայի դիրքորոշմամբ: Վերջիվերջո, մեզ մոտ ո՛չ խալիֆաթ է, ո՛չ էմիրաթ, ո՛չ էլ Կենտրոնական Աֆրիկայի կայսրություն: Այդ իսկ պատճառով ՊուտինՄեդվեդև տանդեմից` ով էլ լինի երկրի հաջորդ նախագահը, ես չեմ սպասում Ռուսաստանի դիրքորոշման արմատական փոփոխություններ: Իհարկե, կան քաղաքական շրջանակներ, որոնք նախընտրում են Պուտինին, կան շրջանակներ էլ, որոնք Մեդվեդևին են նախընտրություն տալիս, և այդ հակասություններն արտացոլվում են առաջին դեմքերի որոշակի հայտարարությունների մեջ, բայց դա ոչ թե գաղափարների և մոտեցումների հակադրություն է, այլ պարզապես պայքար է իշխանության համար` ընդհանուր առմամբ նույն երանգավորումն ունեցող քաղաքական շրջանակների միջև:


Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել է, որ ԱՄՆ գործընկեր է համարվում այն կառավարությունը, որը կարողանում է լսել սեփական քաղաքացիների ձայնը: Դա, փաստորեն, ուղերձ էր Հայաստանի իշխանություններին: Ինչո՞ւ Ռուսաստանը, ունենալով ազդեցության մեծ լծակներ Հայաստանում, նախանձախնդիր չէ ժողովրդավար Հայաստանի հետ գործընկերությամբ:


Ռուսաստանի և ԱՄՆի համար բացարձակապես միևնույն է այս կամ այն երկրի իշխանության ժողովրդավարացումը. նման գերտերություններն այլ հետաքրքրություններ ունեն: Աշխարհաքաղաքականության մեջ ոչ ոք չի առաջնորդվում գաղափարախոսություններով և տեսիլքներով, սոցիալիստական ճամբարի ժամանակները վաղուց անցել են: ԱՄՆը ցանկանում է ունենալ ղեկավարվող իշխանություններ ոչ միայն Հայաստանում, այլև մյուս բոլոր երկրներում: Երևի Հայաստանի ներկայիս իշխանությունը նրանց համար ամբողջովին կառավարելի չի: Իսկ ինչպե՞ս է ԱՄՆը գնահատում լսելու կարողությունը Ադրբեջանի և Վրաստանի իշխանությունների մոտ: Իսկ Ռուսաստանին ձեռտու է Հայաստանի ներկայիս իշխանությունը, քանզի Կրեմլը չի կարող Մոսկվային ավելի լոյալ այլ իշխանություն ունենալ Հայաստանում, քան կա ներկայումս: Հնարավոր է, որ Վաշինգտոնը կարծում է, թե կարող է:


Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակը և Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն է Ռուսաստանի ազդեցությունը մեր երկրի ներքաղաքական գործընթացների վրա:


Իրադրությունը Հայաստանում նախևառաջ բնորոշվում է Հայաստանի հասարակությամբ: Ռուսաստանն ու ԱՄՆը ամենակարող չեն, և պետք չէ այն ամենը, ինչ տեղի է ունենում աշխարհում` լինի դա «վարդերի» կամ էլ «արմավենիների» հեղափոխություն, վերագրել մեզ: Ընդհակառակը, նման «հեղափոխությունները» հաճախ անսպասելի են արտաքին խաղացողների համար, որոնք, իհարկե, հետագայում փորձում են այդ ամենն օգտագործել սեփական նպատակների համար:


Պարոն Սկակով, չե՞ք կարծում, որ հետխորհրդային երկրներում իշխանություններից դժգոհության ալիքի բարձրացմանը զուգահեռ` կարող են հակառուսական տրամադրությունների հիմքեր առաջանալ, եթե Ռուսաստանի քաղաքականությունը որոշակի փոփոխությունների չենթարկվի:


Նման վտանգ կա, բայց այն չպետք է գերագնահատել: Ռուսաստանի դերն ավելի բազմաբնույթ է և չի սահմանափակվում քաղաքական ռեժիմների «տանիքավորմամբ»: Այդ գիտակցումը ԱՊՀ երկրների մեծամասնության մոտ դեռևս կա և պետք է այն պահպանել, այդ նպատակով Ռուսաստանը պետք է երկխոսություն իրականացնի ոչ միայն իշխանությունների, այլև այդ երկրների հասարակությունների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում