Ամերիկյան Domino’s Pizza-ն, որը արագ սննդի հայտնի ցանց է եւ որի հիմնական ճաշատեսակը պիցցան է, հայտարարել է թափուր աշխատատեղի համար մրցույթ, որի համար պատրաստ է վճարել $31,000 Տոկիոյում իր խորտկարաններից մեկում մեկ ժամ աշխատելու համար: Այդպես է Domino’s Pizza-ն որոշել տոնել առաջին խորտկարանի բացման 25-ամյակը Ճապոնիայում:
Բոլոր ցանկացողները կարող են դիմել մինչեւ նոյեմբերի 10-ը:
Սակայն գովազդային այս ակցիան լուրջ քննադատության տեղիք է տվել, քանի որ ճապոնիայում մեկ ժամվա համար վճարվող միջին գումարը կազմում է մոտ $12,41: Domino’s Pizza-ի ցանցին խորհուրդ են տալիս բարձրացնել ցանցի աշխատողների միջին աշխատավարձը:
Իսկ նոյեմբերի 30-ին ծնված բոլոր հաճախորդներին Domino’s Pizza-ն կտրամադրի անվճար պիցցա նրանց ծննդյան օրը, մինչեւ կլրանա նրանց 25-ամյակը: