Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Քցված» սփյուռքահային բազմամիլիոն փոխհատուցում կվճարեն հայաստանցի հարկատուները

Սփյուռքահայ ներդրող Էդմոն Խուդյանը, հույսը կտրելով Հայաստանում արդարադատության հասնելուց, դիմել է Վաշինգտոնի ներդրումային վեճերի կարգավորման միջազգային դատարան (INTERNATIONAL COURT FOR SETTLEMENT OF INVESTMENT DISPUTES): Այս միջազգային դատարան հնարավոր է դիմել 1994-1996 թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի կառավարությունների միջև ստորագրված համապատասխան փաստաթղթի շրջանակներում: Այն ամերիկացի ներդրողներին հնարավորություն է տալիս իրենց ներդրումային վեճերը լուծել այդ ընթացակարգով:

«Հայաստանում իմ գործով դեռևս շարունակական հարցաքննություններ են տեղի ունենում, որոնց ես տեղյակ չեմ և մասնակից չեմ: Մինչ օրս ինձ տուժող չեն ճանաչում, և ես միայն միջազգային դատարանում եմ իմ գործընթացը տեսնում: Շարունակական սպասելով՝ հասկացա, որ հնարավոր է՝ արդյունքի չհասնեմ, այդ պատճառով էլ որոշեցի գնալ միջազգային դատարանի ճանապարհով: Մենք արդեն սկսել ենք գործընթացը, և շուտով գործը կմտնի դատարան,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խուդյանը՝ հավելելով,- միջազգային դատարանն ավելի հստակ և վերջնական այս հարցը կլուծի, քան Հայաստանում, որտեղ միայն Աստված գիտի, թե իրավական համակարգը ինչ որոշում կկայացնի, ում ձեռնտու կլինի այդ որոշումը: Իսկ այս դեպքում ներկայացվել են բացահայտ փաստեր, որոնցից ակնհայտ է դառնում, թե հայաստանյան իրավական համակարգն ինչ խտրականություն է դրսևորել իմ նկատմամբ: Ես կարծում եմ, որ իրենք քաջ գիտակցելով այն հանգամանքը, թե ովքեր են ներգրավված այս գործում, չեն ուզում ավարտել: Ամիսներ առաջ հանդիպեցի գլխավոր դատախազին, որը հավաստիացրեց, որ 1-2 ամսից վերջնական լուծում կլինի, բայց նա էլ կանգ առավ, քանի որ հասկացավ, թե գործի գլխին ովքեր են կանգնած»,- հավելեց գործարարը:

Միջազգային դատարանից սպասելիքները շատ մեծ են, իսկ վերջնական լուծումը ենթադրում է նյութական խոշոր փոխհատուցում: Ընդ որում, Խուդյանի խոսքով, փոխհատուցումը կտրվի ոչ միայն իրեն, այլև այդ վիճահարույց շենքի բազմաթիվ այլ գնորդների: «Սա հայաստանյան իրավական համակարգը չէ, սա Վաշինգտոնի միջազգային դատարանն է, որտեղ ամեն ինչին նայում են՝ որպես օրենքի: Բնականաբար, արդյունքը շատ մեծ կլինի»,- նկատեց նա:

Նշենք, որ տարիներ առաջ հենց այս նույն ճանապարհով արդարադատության հասավ նաև «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ տնօրեն Վան Գրիգորյանը, որը դատական վեճի մեջ էր ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ: Վան Գրիգորյանը նույն միջազգային դատարանի միջոցով Հայաստանից հետ ստացավ հսկայական փոխհատուցում, որի չափը, դատավճռի համաձայն, այդպես էլ չհրապարակվեց:

Ի դեպ, Էդմոն Խուդյանի դեպքում էլ է հայցը ներկայացրել հենց Վան Գրիգորյանի իրավաբանը Նյու Յորքից: Հետևաբար ենթադրվում է, որ Խուդյանն էլ արդարադատության կհասնի, և հերթական անգամ Հայաստանի իրավական համակարգի սխալների և ընտրողաբար մոտեցման պատճառով կտուժեն հայաստանյան հարկատուները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում