Thursday, 28 03 2024
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան

Իսկ երբ խախտում են պետական օրենքը

Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, Կենտրոնի նախկին ոստիկանապետ տխրահռչակ Հովիկ Թամամյանին երկամսյա կալանքի ենթարկելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Թամամյանին մի քանի շաբաթ առաջ աշխատանքից ազատեցին դատախազության գրության հիման վրա, ըստ որի Թամամյանը Արաբկիրում կատարված մի սպանության գործով սխալ քննություն էր կատարել և հանցանքը միտումնավոր բարդել էր անմեղ մարդու վրա` պատասխանատվությունից զերծ պահելով իրական հանցագործին: Թամամյանին չներեցին դա: Թե ինչու չներեցին` մնում է միայն գուշակել: Սակայն փաստ է, որ չնայած Հովիկը ստանում է արժանին, և դա ողջունելի է, այդուհանդերձ պետք է նկատել, որ Թամամյանը վաղուց պետք է այդ արժանին ստացած լիներ, բոլորովին այլ առիթներով:

Օրինակ` Թամամյանն էր, որ 2004 թվականի ապրիլյան հայտնի իրադարձություններից հետո ասպատակել էր ընդդիմադիր «Հանրապետություն» և ՀԺԿ կուսակցությունների գրասենյակները, բռնություն կիրառել այդ կուսակցությունների անդամների հանդեպ` «խտրականություն» չցուցաբերելով անգամ կանանց նկատմամբ: Թամամյանն էր 2007 թվականի մայիսին ոստիկանություն կանչել և հարցաքննել Լևոն Գուլյանին, ում հետո ոստիկանությունից մահացած դուրս բերեցին: Թամամյանը նաև մարտի 1-ի «հերոսներից» էր և իշխանության համար մարտնչում էր խաղաղ ցուցարարների դեմ: Բայց Հովիկ Թամամյանը մարսեց այդ ամենը:

Ի՞նչ պատահեց հանկարծ, որ Թամամյանին կալանավորում են: Մի՞թե առաջին անգամ է, որ ոստիկանության պաշտոնյան անմեղ մարդու վրա է բարդում հանցանքը, մի՞թե առաջին անգամ է, որ Հայաստանում անմեղ մարդը պատասխան է տալիս ուրիշի հանցանքի համար: Եթե որևէ մեկն այդպիսի պնդում անի, ապա երևի թե կհարուցի շրջապատի ծիծաղը: Հետևաբար ակնհայտ է, որ Թամամյանի ձերբակալությունը ամենևին կապ չունի երկրում օրինականություն հաստատելու կամ ոստիկանության վարկը փոխելու հաստատակամության հետ: Թամամյանը ձերբակալվում է ոչ թե պետական, այլ իշխանական օրենքները խախտելու, ավելորդ ինքնագործունեության համար, որովհետև եթե ձերբակալվում է պետական օրենքը խախտող ոստիկանը` բարձրաստիճան ոստիկանը, ապա Թամամյանի կողքին այսօր պետք է կալանավորված լինեին բազմաթիվ այլ բարձրաստիճան ոստիկաններ:

Բավական է ընդամենը տեսնել, թե ինչպիսի շքեղ պայմաններում են ապրում այդ ոստիկանները, ինչպիսի բիզնեսներ են տնօրինում, ու պարզ կդառնա, որ այդ ամենին նրանք չէին կարող հասնել առանց պետական օրենքը շրջանցելու: Բայց քանի որ նրանք սրբորեն պահում են իշխանական օրենքը, չեն հայտնվում Թամամյանի կողքին: Իսկ Թամամյանն այդ օրենքը խախտել է ու դրա համար էլ պատժվում է: Երբ Թամամյանը խախտում էր պետական օրենքը և բռնության ենթարկում քաղաքացիներին, խրախուսվում էր, գեներալի կոչում ստանում, նոր պաշտոն ստանում: Թամամյանն, իհարկե, այժմ պետք է պատժվի, բայց հասարակությունը դրանից չպետք է վարդագույն հետևություններ անի, դրա առիթը չկա, դրա հիմքը չկա, որովհետև Թամամյանի պատժի հիմքերը բոլորովին այլ են ու ոչ մի կապ չունեն հասարակության շահերի հետ:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում