Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Պետք է ազատվել այդ գարշանքից․ Քառյակը չի կարող ապահովել ազգի զարգացումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:

-Աղասի, վերջին մեկ ամսվա ընթացքում սահմանին լարվածություն նկատվեց, և պատերազմն ավելի մոտ էր թվում: Այդ օրերին կարծես թե իրավիճակ փոխվեց, և նոր օրակարգ ձևավորվեց: Արդյոք նոր օրակարգ պետք է թելադրի նաև քաղաքացիակա՞ն հանրույթը: Որքանո՞վ այն պետք է հարմարեցվի նոր իրողության հետ: Եվ ընդհանրապես, կա՞ արդյոք նոր իրողություն:

-Կարծում եմ՝ այդ նոր իրողությունը թվացյալ իրողություն է: Նոր իրավիճակ Հայաստանում չի ձևավորվել: Իրավիճակն ինչպես կար, այդպես էլ մնացել է: Պարզապես առաջացավ լարվածություն սահմանին, որը, կարծում եմ, պայմանավորված էր ինչպես Եվրասիական միության գործընթացներով, այնպես էլ այս երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարող և կլանային համակարգերի, իշխանության խնդիրներով, որն առաջ բերեց որոշակի բախումնային իրավիճակ Հայաստանի սահմանին, որին, ըստ տարբեր խոսակցությունների, անմասն չէին նաև հենց նույն քաղաքական իշխանությունները:

Հայաստանում իրավիճակը միշտ նույնն է և մնում է լարված, որովհետև հասարակությունն ունի բազմաթիվ խնդիրներ, և այդ խնդիրները մնում են և կմնան չլուծված: Այս պայմաններում քաղաքացիական հասարակության վերաբերմունքի, դիրքորոշման փոփոխություններ արդյոք պե՞տք է լինեն, թե՞ ոչ… նախ չգիտեմ, թե Հայաստանում ում կարելի է ընդհանրացնել քաղաքացիական հասարակություն եզրի տակ: Կան մարդիկ, ովքեր ժամանակ առ ժամանակ իրենց զգում են քաղաքացու դիրքում և այդ դիրքից արձագանքում են տարբեր տեսակի խնդիրների, որոնք հիմնականում առնչվում են քաղաքաշինական, բնապահպանական խնդիրներին: Եվ այդ մարդիկ, որոնք շատ մեծ թիվ չեն կազմում Հայաստանում, ժամանակ առ ժամանակ աշխուժանում են, ձևավորում նախաձեռնություններ և փորձում արձագանքել իշխանության չափն անցնող արարքներին, ինչպես, ասենք, իշխանական որոշ ճարտարապետներ քանդում, ոչնչացնում են քաղաքի պատմությունը, և հայտնվում են մարդիկ, ովքեր փորձում են դրան հակազդել:

Քաղաքացիական հասարակություն կոչվածը մեզ մոտ առայժմ ունի դրսևորման մեկ ձև՝ դա քաղաքացիական նախաձեռնությունն է: Քաղաքացիական հասարակության այլ դրսևորման ձևեր կարծես թե չեն ձևավորվել, և մենք դեռևս խնդիր ունենք նորանոր ձևեր դրսևորելու, որպեսզի հասարակությունը իրոք դառնա քաղաքացիական, այսինքն՝ հասարակությունը այնպես ինքնակազմակերպվի, որ կարողանա իր իրավունքների դիրքից խոսել, և առաջնային իրավունքներն այս դեպքում դառնում են համընդհանուր բարօրությունը երաշխավորող մարդու իրավունքները: Այսինքն՝ այն, որ բոլոր մարդիկ մեր երկրում պետք է ապրեն բարօրության մեջ, և իշխանության խնդիրը դա է: Սա է քաղաքացիական հասարակությունը, որը ձգտում է նման բարոյական դաշտ բերել իշխանությանը:

Իշխանությանը նման բարոյական դաշտ բերելու համար հասարակության անդամների գոնե մի զգալի մասը պետք է բարոյականության մեջ ապրի: Այսինքն՝ պետք է մտածի ոչ թե իր ցեղի բարօրության մասին, այլ ավելի լայն մտածի, մտածի հասարակության, բոլորի բարօրության մասին, այդ դեպքում կարող են առաջանալ այդ բարօրությունը երաշխավորող բազմազան ինստիտուտներ, իսկ առայժմ մեզ մոտ ընդամենը առաջացավ լարվածություն ճակատում, կարող է էլի առաջանալ, կարող է նույնիսկ պատերազմ լինել, բայց սա չի նշանակում, որ իրավիճակ է փոխվում քաղաքացիական և հասարակական տեսանկյունից: Սա ընդամենը մեր հասարակական ներքին պրոցեսներից դուրս ինչ-որ մի բան է տեղի ունենում, որին հասարակության որոշակի խմբեր կարող են կոնսոլիդացվել և արձագանքել, նույնիսկ կարող են կամավորական ջոկատներ կազմել և այլն: Բայց սրանք ավելի շատ ծայրահեղ իրավիճակներում հասարակության արձագանքներն են:

Այդ օրերին շատ էին խոսում, որ սա միակ բանն է, որի շուրջը միասնականություն ենք ցուցաբերում: Պատերազմի վտա՞նգն է դարձնում ավելի միասնական:

-Միանշանակ, արտաքին թշնամին է միասնականացնում մեր հասարակությանը, ինչը ես համարում եմ բացասական երևույթ: Բացասական եմ համարում ոչ թե այն, որ հասարակությունը կարող է համախմբվել և արձագանքել արտաքին թշնամուն, սա իհարկե դրական է, այլ բացասական եմ համարում այն, որ հասարակությունը կարող է կոնսոլիդացվել միայն այդ դեպքում: Սա խոսում է հասարակության զարգացվածության ցածր աստիճանի մասին, մարդկանց՝ որպես քաղաքացի չկայացվածության մասին, մարդկանց մտածողության հետ կապված խնդիրների մասին: Սա խոսում է մարդու՝ բացի ինչ-որ ֆիզիկական անվտանգության համար անհանգստացող մեկից, նաև ավելի տարբերակված խնդիրների մասին մտածելու անընդունակության մասին: Որովհետև եթե մարդիկ կարողանան ընդունակություններ ունենալ ավելի տարբերակված խնդիրների մասին մտածելու, նրանք նաև կկոնսոլիդացվեն այդ խնդիրների շուրջ: Եվ ստացվում է՝ հասարակության մեջ ընդամենը հարյուր հոգի է ընդունակ ավելի դիֆերենցված մտածելու և կոնսոլիդացվելու, ասենք, Աֆրիկյանների շենքի քանդմանը դիակայելու, կամ Մաշտոցի պուրակի կանաչապատ տարածքը պահպանելու, կամ Թռչկանի ջրվեժը պահպանելու, կամ Թեղուտի հանքավայրի և Ամուլսարի հանքարդյունաբերության ծանր խնդիրների դեմ, որոնք բնապահպանական տեսանկյունից մեր կյանքը անհույս ձևով կործանման եզրին հասցնել:

-Ինչո՞ւ դիֆերենցված խնդիրների շուրջ չեն կոնսոլիդացվում:

-Կարծում եմ՝ պատճառներից մեկը սովետական մարդու մտածողության իներցիան է, որ այսօր առկա է հասարակության տարբեր խավերի մտածողության մեջ: Դա կապ չունի անգամ սենդափոխության հետ, քանի որ ես տեսնում եմ՝ 18 -20 տարեկան երիտասարդներ հոմոսովետիկուսի մտածողության իներցիայով են դեռևս մտածում, և այդ իներցիան շարունակում է ու մարդկանց հաղորդում մեր մշակույթը, այն մշակույթը, որը կոչվում է սովետահայկական, և որը ձևավորվել է Սովետական Հայաստանում և այսօր հետսովետական իր ձևերի միջոցով շարունակում է տարածել այդ բովանդակությունն ու այն դարձնում մարդկանց համար կարևոր և նշանակալի:

Սովետական համակարգը մարդուն առաջին հերթին օտարել էր պետական, համահասարակական խնդիրների մասին մտածելուց, նա պետք է մեկուսացված լիներ այդ խնդիրներից, որովհետև դրա մենաշնորհը շնորհված էր կոմունիստական կուսակցությանը: Սովետական մարդն ընդհանրապես օտարվել էր որպես մարդ իր մասին հոգալուց, որպես քաղաքացի իրեն ձևակերպելուց, և ընդհանրապես, սովետական մարդուն համակարգը բթացրել էր մտածելու տեսանկյունից: Նա իրավունք չուներ ինքնուրույն մտածելու: Նա պետք է մտածեր տրված ձևերի և իմաստների մեջ, ու հենց մեկը փորձում էր տրված ձևերից և իմաստներից դուրս գալ և նոր ձևեր ու իմաստներ ստեղծել, նա վտանգ էր հանդիսանում և այս կամ այն ձևով ոչնչացվում էր:

70 տարի շարունակ ձևավորված մտածողության ձևերը և կարծրատիպերը շարունակում են աշխատել նաև այսօր, և մարդիկ չեն կարողանում պատկերացնել, որ իրենք պետք է պատասխանատու լինեն իրենք իրենց համար, իրենք ընդամնեը պատասխանատու են իրենց ընտանիքների բարեկեցության համար: Մենք ունենք այսօր մարդու մտածողության տեսակ և մարդու գործունեության արմատավորված ձևեր, որոնք փոփոխության կարիք ունեն, բայց որոնց փոխելու համար շատ լուրջ մոտեցումներ են անհրաժեշտ, դրանք հնարավոր չէ փոխել ներքևից միայն, դրանց մեջ մեծ ինվեստիցիաներ պետք է անել, իշխանությունը, պետական ինստիտուտները դա պետք է պետական քաղաքականության դարձնեն, այսինքն՝ քաղաքական ինստիտուտները ոչ թե փորձում են ազատվել այդ հետքից, այլ ընդհակառակը, մեր պաշտոնյաները, լինելով այդ մտածողության կրողները, իրենք ընդամենը սովետական վերահսկող մեքենայից ավելի ազատ զգալով՝ ավելի ազատ են կոռուպցիոն գործուենություն ծավալում, թալանում երկիրը, որովհետև ոչ ոք չի վերահսկում իրենց, որովհետև ավանդականորեն տեղական իշխանությունները կաշկանդվում էին Մոսկվայի կողմից, Մոսվան թույլ չէր տալիս թալանել իրենց երկիրը մինչև վերջ, Մոսկվայի թաթն անցավ, նրանք հարստահարում են անվերջ: Հիմա պետք է զսպողի դերում հասարակությունը հանդես գա, բայց հասարակությունը սովոր է, որ մի ուժեղ ձեռք պետք է սրանց գլխին դմփեր: Հիմա այդ ուժեղի ձեռքին կարոտ են շատերը, և շատ քչերն են համարում, որ այդ ուժեղ ձեռքը ոչ թե դրսից, այլ ներսից պետք է լինի, որը հենց քաղաքացիական նախաձեռնություններ իրականացնող երիտասարդներն են, որոնք, ի դեպ, քանակապես շատ քիչ են և չեն կարողանում փոխել երկրի վիճակը, և ես տեսնում եմ հասարակության վիճակը պերմանենտ կրկնվող, վերարտադրվող բացասական երևույթների համատեքստում: Ցավալի է, բայց այդպես է:

Համակարգերը Հայաստանում միշտ ստիպել են մտածել քաղաքացուն, որ ինքը պետության մաս չէ, մահմեդական միջավայրում իրեն օտարել են՝ պիտակելով որպես այլադավան և նույնիսկ ոչ որպես մարդ, խորհրդային շրջանում նույնպես օտարել են այդ գործընթացներից, և հիմա ինքը չի կարողանում հավատալ, որ ինքը կարող է որևէ բան փոխել իր կյանքում: Ես չեմ կարծում, որ Հայաստանում հնարավոր է ինչ-որ մի բան փոխել ներքին հասարակական մշակութային ռեսուրսների հիմքի վրա: Մենք՝ որպես հասարակություն, կորցրել ենք այդ հնարավորությունը որպես ազգ, և դա հնարավոր է միայն արտաքին ինվեստիցաների շնորհիվ, և ես այդ ինվեստորի դերում չեմ տեսնում Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանը նույնպես այդ բացասական իրավիճակում գտնվող երկիր է:

Ես այդ ինվեստորի դերում տեսնում եմ արմտյան երկրներին՝ Եվրամիությանը: Այդ ինվեստիցիան հաջող ձևով արվեց Վրաստանում, և այսօր Վրաստանում ձևավորվում է բյուրոկրատական համակարգ, սա շատ կարևոր մի ձև է պետության կայացման, որ վրացիներն իրենք չէին կարող անել մենակ, բայց իրենք մի բանով էին տարբերվում մեզնից՝ իրենք բացվեցին դրա առջև: Փաստն այն է, որ Վրաստանում հայտնվեցին քաղաքական ուժեր, ովքեր, իրենց դրական և բացասական կողմերով հանդերձ, բացվեցին այդ ինվեստիցայի առջև, և հիմա Վրաստանում այդ ինվեստիցիան կատարվում է: Հայաստանը գլորվում է դեպի ասիական քաոս՝ սովետառուսական փաթեթավորմամբ, իսկ Վրաստանը աստիճանաբար ազատվում է դրանից և ավելի քաղաքակիրթ ձևեր գտնում պետությունը կայացնելու: Քաղաքակիրթ ասելով՝ նկատի ունեմ այն ձևերը, որոնք բնորոշ են Եվրոպային և արևմտյան աշխարհին: Ես քաղաքակրթությունըհամարում եմ այդ երկները և ինքս իմ հայցքներով եվրոպամետ եմ: Ես կարծում եմ Հայաստանի՝ քիչ թե շատ քաղաքակիրթ երկիր դառնալու միակ ճանապարհը Եվրոպային ինտեգրվելն է:

 

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում