Մեր ունեցած տեղեկություններով, երեկ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ մայոր Հովհաննես Թամամյանի գործով Հատուկ քննչական ծառայությունում ցուցմունք է տվել նաև Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը։
Հիշեցնենք, ըստ մեր նախնական տվյալների, այս գործը, որի մեջ ներգրավված են ՀՀ ոստիկանության գործող այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կապված է Արաբկիրում կատարված մի սպանության գործի հետ, որը սխալ է քննվել և հանցանքը միտումնավոր բարդվել է անմեղ մարդու վրա` պատասխանատվությունից զերծ պահելով իրական հանցագործին: