Ադրբեջանական 1news.az գործակալությունը հաղորդում է, թե ԱՄՆ-ի կոնգրեսում «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» թեմայով խորհրդաժողովին կմասնակցի նաև ադրբեջանական Ժողովրդավարական բարեփոխումներ կուսակցության նախագահ, Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլլազադեն, որն արդեն մեկնել է Վաշինգտոն:
Նա մտադիր է ղարաբաղյան խնդրի մասին ադրբեջանական տեսակետը ներկայացնել ԱՄՆ քաղաքական կառույցներում: Մոլլազադեն կմասնակցի նաև ադրբեջանական այսպես կոչված «Ղարաբաղ հիմնադրամի» միջոցառումներին, կհանդիպի Միացյալ Նահանգների ադրբեջանական ու թուրքական համայնքների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հանդիպումներ կունենա այլ համայնքներում , ԱՄՆ Կոնգրեսում ու Սենատում: