Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Կրիմինալն էլ ունի կարգին հասարակության պահանջ

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես գիտենք, թատրոն շատ է սիրում, ինչքան էլ թատրոնում տեղի ունեցող իրավիճակներին չի տիրապետում, այնուամենայնիվ, սիրում է (այդպես են փաստում նրան ավելի մոտ կանգնածները):

Նրա սերն արտահայտվում է թատերական փառատոներին նախարարության անմիջական միջամտությամբ և աջակցությամբ: Ի դեպ, ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես թատրոններին հատկացվել է շուրջ 170 միլիոն դրամ: Արդեն չորրորդ տարին է` մեզանում անցկացվում է «Թատրոն» փառատոնը, որի հովանավորը Մշակույթի նախարարությունն է: Այս տարի այն կտևի մարտի 21-ից ապրիլի 28-ը, որի ընթացքում կներկայացվեն ավելի քան 31 ներկայացումներ` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի թատրոնների և թատերախմբերի մասնակցությամբ: Հասմիկ Պողոսյանը փառատոնն ստացված է համարում` պատճառաբանելով, որ եթե 2007-ին, – փառատոնի առաջին տարին, – ունեին ընդամենը 8 ներկայացում, այսօր դրանց թիվը 31 է (փաստորեն, նախարարը ավելի շատ քանակով է չափում, քան որակով, ըստ էության այսպիսով ապացուցելով, որ կարևոր է ձևը, ոչ թե բովանդակությունը):

Առհասարակ դժվար է ասել, թե ի՞նչ է փոխվում այս փառատոների ընթացքում (Մնջախաղի միջազգային փառատոն, Հայ Փեստ, ԱՐՄՄՈՆՈ և այլն), հասարակական կյանքում ինչքանո՞վ են տրամադրություններ փոխում, ինչքանո՞վ է հանդիսատեսը ներգրավված լինում այս պրոցեսներին և ընդհանրապես` ի՞նչ ազդեցություն ունեն դրանք մեր կյանքում: Հարցումները ցույց են տալիս, որ այսպիսի փառատոներին ավելի շատ ներգրավված են լինում թատերական գործիչները, դերասանները, թատերասեր մի փոքր խումբ և ուրիշ ոչ ոք:

Փառատոնը չորս տարի առաջ է ստեղծվել` Երևանի Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ինչպես նաև «Թատրոն» փառատոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի նախաձեռնությամբ, և իրենք խնդիր են դրել փառատոնը ավելի շատ գործնական փառատոնի վերածելու և ոչ միայն ցուցադրական: Այս տարի փառատոնի գեղարվեստական ղեկավարը կարևորում է ներկայացումների բազմաժանրությունը, նշում, որ հիմա ժանրերը ավելանում են, առաջ կոնկրետ ժանրեր էին` ողբերգություն, կատակերգություն, դրամա, ոդևիլ և այլն, հիմա ոչ միայն բազմաթիվ ժանրեր են ավելանում, այլև թատերական ձևեր են ստեղծում` պարային թատրոնը, թատերական արվեստ, վիզուալ թատրոն, բազմաթիվ ներկայացումներ, որոնք գտնվում են ժանրերի խաչմերուկում: Նաև նշում է, որ փորձարարական գործեր հիմնականում անում են երիտասարդները: Հավաստում է, որ թեմաների առումով չկան սահմանափակումներ, ընտրված են լավագույն թատրոնները, որոնք ներկայացնում են իրենց վերջին տարվա խաղացանկից մի ներկայացում, որին իրենք չեն խառնվում, ընտրություն կատարել ենք երիտասարդների ներկայացումների մեջ` ինչքանով է դա հետաքրքիր նայել: «Ամենաչնչին գաղափարը արժեք է ստանում, եթե այն ներկայացնում ես գեղարվեստական ձևով, իսկ ամենափայլուն գաղափարը, եթե կացնային ձևով ես ներկայացնում, կտապալվի: Վերջիվերջո արվեստը դա ոչ թե ինչ է, այլ ինչպես է»:

Թատերական պրոցեսը, ըստ նրա, միայն ներկայացում պատրաստելն ու ներկայացում խաղալը չէ, այն իր մեջ ներառում է նաև թատերագիտությունը: Այն, ինչ վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանում չէր գործում: Թատերագիտությունն առանձին էր զարգանում և ավելի շատ ուղղված էր դեպի պատմական էքսկուրսներ, դեպի հնագույն թատրոն, որը թեև Ռուբեն Բաբայանը կարևորում է, բայց համարում է, որ դրանց զուգահեռ` ժամանակակից թատերական պրոցեսին անդրադարձ չէր լինում, ուստի պարզ էր, որ դրանք չեն կարող լրացնել թատրոն-թատերագիտություն կապը: Բացի այդ, թատրոնն իր ավանդական ծագումով, ժամանակակից ձևով և բովանդակությամբ մշտապես կապ ունի այսօրվա հասարակության, նրան հուզող հարցերի հետ, ինչու չէ` նաև ինչ-որ տեղ թելադրում է այդ էսթետիկան: Ռուբեն Բաբայանի խոսքերով, կա անհրաժեշտություն այս լայն քննարկումների ներկայացումից հետո ներգրավել ոչ միայն մասնագետների, այլ նաև հանդիսատեսին, քանի որ շատ կարևոր է վերջիվերջո պարզել` ինչքանով է ներկայացումը բավարարում հանդիսատեսի պահանջները, որքանով են այդ պահանջներն ուղղված դեպի գեղագիտական, քաղաքական, հասարակական ուղղություններ: Փառատոնի հիմնական նպատակը գործնական լինելն էր:

Ռուբեն Բաբայանից հետաքրքրվեցինք` հասարակությանը հուզող հարցերի անդրադարձ վերջին տարիներին ո՞ր ներկայացման մեջ է հանդիպել, ո՞ր ներկայացումն է անդրադարձել հասարակությանը հուզող հարցերին. «Մենք նախ պետք է հասկանանք, երբ ասում ենք հասարակությանը հուզող հարցեր` ո՞ր հարցերն են դրանք, եթե դրանք քաղաքական հարցերն են, իհարկե դա թատրոնի գործը չէ, թատրոնը վաղուց արդեն այդ ամբիոնը չէ, փառք Աստծո, որ այդ ամբիոնը չէ»: Ըստ նրա` հասարակության մեջ ներքին պրոցեսներ են տեղի ունենում, և սրանց արձագանքելը թատրոնի համար շատ կարևոր է, ընդ որում` այդ ներքին պրոցեսները հաճախակի կրկնվում են պատմության մեջ, դրա համար դասական դրամատուրգիան միշտ լինում է ժամանակակից: Կարևորագույն խնդիրը գեղարվեստական ղեկավարը երկխոսության պակասի մեջ է տեսնում. «Մենք իրար չենք հավատում, մենք բացարձակապես մեր հայացքը չենք ուղղում դեպի ներս, մշտապես թշնամիների որոնումն է: Եթե դու թույլ ես տալիս, որ քո հոգում բույն դնի ինչ-որ մի թշնամանք, այն տեղափոխվում է քո ամենահարազատի հանդեպ: Եթե մենք համոզված ենք, որ մենք շրջապատված ենք թշնամիներով, մի գեղեցիկ օր մենք շրջապատված ենք լինում մեր տանը թշնամիներով», – ասում է Ռուբեն Բաբայանը` ավելացնելով, որ թատրոնի համար արծարծվող կարևորագույն հարցերը սրանք են, որոնք թատրոնը կարող է գեղարվեստական ձևով մատուցել: Թատերական արվեստը, ըստ նրա, հումանիստական արվեստ է:

Իսկ հանդիսատեսը արդյո՞ք այդ պահանջն այսօր ունի, Ռուբեն Բաբայանն ասում է, որ մենք հաճախակի խառնում ենք երկու հասկացողություն` ժողովուրդ և հանդիսատես. հանդիսատեսը տաղանդ է և պետք է կարողանալ դառնալ հանդիսատես: Սա երկար պրոցես է, և երբևիցե չի կարելի մեծամասնության ճաշակով կամ հարցերով հարց լուծել, մեծամասնությունը միշտ եղել է անճաշակ` ե՛ւ անտիկ ժամանակներում, ե՛ւ ռենեսանսի ժամանակներում, ե՛ւ 19-րդ դարում, ե՛ւ հիմա: Ռուբեն Բաբայանի խոսքերով, հանդիսատեսի հետ կապը շատ կարևոր է, ինչպես նաև շատ կարևոր է ժողովրդին հանդիսատես դարձնելու պրոցեսը, ինչը պետք է սկսել մանուկ տարիքից:

Երկու տարի առաջ Ռուբեն Բաբայանը Միացյալ Նահանգներում էր` արվեստի կառավարում ծրագրի շրջանակներում, նրան զարմացրել են ամեն քայլափոխի թանգարաններ, թատրոններ, ցուցահանդեսներ շտապող երեխաները: Հարվարդի փոխքաղաքապետը բացատրել է, որ եթե ծնողը ունի ֆինանսական պրոբլեմ, դիմում է մեզ, օգնում ենք, իսկ եթե ծնողը ընդհանրապես հրաժարվում է երեխային մատուցել այն, ինչ երեխան պարտավոր է ստանալ, ապա իրենք պարտավոր են հարց բարձրացնել, զրկել նրան ծնողական իրավունքներից, որովհետև երեխան Ամերիկայի քաղաքացի է և պարտավոր է ստանալ այն ամենը, ինչ ստանում է Ամերիկայի քաղաքացին:

Ռուբեն Բաբայանի կարծիքով, կիրթ հասարակություն ունենալու կարիք բոլորս ունենք, նաև գործարարները, նույն կրիմինալը ունի կարգին հասարակության պահանջ, որովհետև եթե դիմացդ միայն գող, ավազակներ են, շատ է դժվարանում քո գործը: «Իմ կարծիքով, արվեստը, մշակույթը ատամի մածուկ է, իսկ հասարակությունը ատամնաշարն է, և եթե մենք այդ ատամի մածուկը չենք օգտագործում, հետո չպետք է բողոքենք, որ հիվանդանում ենք կարիեսով», – ասում է Ռուբեն Բաբայանը:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում