ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանը, անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներկայացված պահանջներից մի քանիսին, օրինակ` աշխատատեղերի ստեղծման պահանջ, անվտանգ պետություն, երիտասարդներին առնչվող խնդիրներ, մեզ հետ զրույցում նշեց, որ դրանք հանրահայտ են և տեսանելի:
«Իշխանություններն իրենց հերթին քայլեր են ձեռնարկում շտկելու մեզանում առկա բացասական երևույթները: Նամանավանդ, որ ԲՀԿ-ն իր գործունեության նպատակներից մեկը համարում է բարգավաճ, զարգացած երկիր ունենալու տեսլականը»,- ավելացրեց Սամվել Բալասանյանը: