Այսօր, երբ ԱԺ նիստերի դահլիճում քվեարկության էր դրվում հերթական նախագիծը, Ազգային ժողովում հայ-կորեական բարեկամության շրջանակներում ներկա էր հայ-կորեական բարեկամության խումբը, և մի զավեշտալի իրավիճակ ստեղծվեց:
Վահան Հովհաննիսյանը թուղթը պարզած Հովիկ Աբրահամյանից խոսքի իրավունք խնդրեց, և երբ Հովիկ Աբրահամյանը արտաբերեց «Վահան» բառը` խոսքի իրավունքը նրան տրամադրելու համար, կորեական պատվիրակությունը դուրս եկավ նիստերի դահլիճից և «գուդ բայ» ասելով հեռացան:
Հովիկ Աբրահամյանը պատասխանեց նրանց և արտաբերեց` «գուդ բայ, գուդ բայ», և տպավորություն ստեղծվեց, որ Հովիկ Աբրահամյանը ասում էր` «Վահան, գուդ բայ, գուդ բայ»: