Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Դատախազությունը ուշադրություն դարձրեց Արմավիրի ընտրություններին

Ընտրությունների ընթացքում թույլ տրված օրինախախտումների դեպքերով հարուցվել են քրեական գործեր, առաջադրվել` մեղադրանքներ:

ՀՀ Արմավիրի մարզի դատախազի ցուցումներով 2011թ. մարտի 20-ին Արմավիրի քաղաքապետի ընտրությունների ընթացքում տեղի ունեցած օրինախախտումների դեպքերով հարուցվել են քրեական գործեր:

Այսպես.

1. 2011թ. մարտի 20-ին՝ ժամը 11.15-ին, Արմավիրի թիվ 8 մանկապարտեզի տնօրեն Ա. Մարգարյանը հայտարարություն, այնուհետև՝ բացատրություն է տվել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում այն մասին, որ իր աշխատանքային ընկերուհիներ Թ. Աբգարյանի և Ս. Մովսիսյանի հետ, վերջինիս ամուսնու եղբայր Տ. Ավետիսյանի ավտոմեքենայով, բնակելի թաղամասերից մեկի բակում սպասելիս են եղել իրենց մեկ այլ աշխատակցի: Այդ պահին 4-5 հատ սև գույնի «Ջիպ» ավտոմեքենաներ շրջապատել են իրենց ավտոմեքենան, դրանցից դուրս են եկել 7-8 անծանոթ մարդիկ, մոտեցել իրենց, մեղադրել «փող բաժանելու» մեջ, ստուգել պայուսակները, որից հետո, «բռնի ձևով ստիպելով, բղավելով, քաշելով» տարել վարորդ Տիգրանին: Իրենք փախել են, պատսպարվել մի անծանոթի տանը, այնուհետև դիմել ոստիկանություն: Հարձակվողները տարել են նաև Տիգրանի ավտոմեքենան:

Քննությամբ պարզվել է, որ Տ. Ավետիսյանին քաղաքապետի թեկնածու Ս.Մինասյանի նախընտրական շտաբ է տարել Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Ալեքսանյանը :

Փաստի առթիվ 20.03.2011թ. ՀՀ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով: Ա. Ալեքսանյանը նույն օրը ձերբակալվել է:

Սույն թվականի մարտի 23-ին Ա. Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նույն օրը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում:

2. 2011թ. մարտի 20-ին, ժամը 16.30-ին Է. Պապիյանցը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում այն մասին, որ նույն օրը, ժամը 13-ի սահմաններում 2 անհայտ անձ իր անչափահաս որդի Ա. Պապիյանցին անծանոթ ավտոմեքենայով տարել են քաղաքապետի թեկնածու Ս. Մինասյանի նախընտրական շտաբ, որտեղ ծեծի են ենթարկել՝ «ընտրակաշառք բաժանելու պատճառով»:Ա. Պապիյանցը բացատրություն է տվել այն մասին, որ ժանը 13-ի սահմաններում փողոցում իր մոտ կանգել են 2 արտասահմանյան և 1 «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Վերջինիս միջից դուրս են եկել 2 երիտասարդ, մոտեցել իրեն և մեղադրել քաղաքապետի թեկնածու Ռ. Խլղաթյանի օգտին ընտրակաշառք բաժանելու մեջ, որից հետո իրեն առաջարկել են միասին գնալ շտաբ՝ պարզաբանելու: Շտաբում՝ 2-րդ հարկի սենյակներից մեկում, եղել է Ս. Մինասյանը 5-6 մարդկանց հետ: Իրեն կրկին մեղադրել են ընտրակաշառք բաժանելու մեջ, որն ինքը հերքել է: Մի երիտասարդ ապտակել է իրեն, բռնելով մազերից գլուխը հարվածել է սեղանին և բռունցքներով հարվածել մարմնի տարբեր մասերին: Մեկ այլ տղամարդ հայհոյել է իրեն: Քիչ անց իր մոտ է եկել մայրը, միասին դուրս են եկել, գնացել ոստիկանություն և հայտարարություն տվել կատարվածի մասին:
Փաստի առթիվ 21.03.2011թ. Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, կատարվում է նախաքննություն:

3. 2011թ. մարտի 20-ին, ժամը 17.15-ին քաղաքապետի թեկնածու Ս. Մինասյանի վստահված անձ Ս. Ցականյանը հայտարարություն է տվել ոստիկանության Արմավիրի բաժնում այն մասին, որ նույն օրը, ժամը 15-16-ի սահմաններում Արմավիրի 108 թաղամասում մի կնոջ մոտից «մեր պահանջով ներկայացվել է» 8 հատ ՀՀ քաղաքացու անձնագիր և խնդրել համապատասխան միջոցներ ձեռնարկել անձնագրերի պահպանման նպատակը պարզելու համար: Միաժամանակ Ս. Ցականյանը ներկայացրել է նշված անձնագրեր:

Փաստի առթիվ սույն թվականի մարտի 23-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

4. 2011թ. մարտի 21-ին, ժամը 13-ի սահմաններում Արմավիրի քաղաքապետի թեկնածու Ս. Մինասյանի մի խումբ համախոհներ շուրջ 50 ավտոմեքենաներով փակել են Երևան-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհի Արմավիր քաղաքի մուտքի հատվածը, ցուցապաստառներով կանգնել փողոցի երթևեկելի մասերում, խաթարել տրանսպորտի և մարդկանց երթևեկությունը, ստեղծել խցանում 2 ուղղություններով ընթացող տրանսպորտային միջոցների համար և պահանջել անհապաղ բաց թողնել ձերբակալված Ա. Ալեքսանյանին: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները հորդորել են դադարեցնել անօրինական գործողությունները և ձերբակալվածին բաց թողնելու պահանջը ներկայացնել օրենքով սահմանված կարգով՝ իրավապահ մարմիններին դիմելու միջոցով:

Փաստի առթիվ Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հարուցված քրեական գործերի նախաքննության օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության ապահովման նպատակով, ՀՀ Արմավիրի մարզի դատախազի կողմից հանձնարարվել է նախաքննական մարմնին ստուգման առարկա դարձնել նաև վերոնշյալ դեպքերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները և հաղորդումները:

ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում