Մոսկվայի «Սպարտակ»-ը եւ «Էստուդիանտես»-ը համաձայնության են եկել 20-ամյա պաշտպան Մարկոս Ռոխոյի տրանսֆերի շուրջ:
Անձնական պայմանագիրը հարավամերիկացին կստորագրի բուժզննումից հետո: «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը դեռեւս ոչ մի հայտարարություն չի արել ֆուտբոլիստի տրանսվերի գնի մասին, սակայն Արգենտինայում արդեն խոսում են, որ 20-ամյա Ռոխոյի համար «Սպարտակ»-ը վճարել է 4 մլն. դոլար:
Դեռեւս մի քանի օր առաջ ֆուտբոլիստի գործակալը չէր ցանկանում, որպեսզի գործարքը արագ իրականանա, բայց երբ գործին խառնվեց իտալական «Պալերմո»-ն, նա իսկույն որոշում կայացրեց, որովհետեւ ֆինանսական առումով «Սպարտակ»-ի առաջարկն ավելի շահավետ էր:
Ռոխոն «Էստուդիանտես»-ում է 2008 թվականից, այդ ժամանակաշրջանում նա մասնակցել է 35 խաղի եւ 2 անգամ դարձել է գոլի հեղինակ: Մասնագետները բազմիցս նշել են, որ Ռոխոն Արգենտիանայի հավաքականի ապագա պաշտպան է լինելու եւ հենց նրա շնորհիվ հավաքականը կունենա ուժեղ պաշտպանություն: