Րոպեներ առաջ Լևոն Արոնյանը Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում ընթացող Amber մրցաշարի վերջին` 11-րդ տուրի «կույր» պարտիայում ոչ-ոքի խաղաց ռուս Սերգեյ Կարյակինի հետ և նվաճեց չեմպիոնի տիտղոսը. երկրորդ տեղում ընթացող Մագնուս Կարլսենը պարտություն կրեց Բորիս Գելֆանդից: Հայաստանի լավագույն շախմատիստը վերջին պարտիայից առաջ ունի 15 միավոր և այլևս անհասանելի է 13.5 միավոր վաստակած Մագնուս Կարլսենի համար:
Մյուս բոլոր պարտիաների և մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքին ձեզ կծանոթացնենք անմիջապես վերջին տուրի ավարտից հետո: