Wednesday, 24 04 2024
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին

Սերժ Սարգսյանն այցելել է Շիրակի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է Գյումրի քաղաքի նորակառույց «Մուշ-2» թաղամաս, ծանոթացել կառուցապատման աշխատանքներին և շենքերի բնակարանային պայմաններին:

Նորակառույց թաղամասում շրջայցի ժամանակ Հանրապետության ղեկավարին ներկայացվել է Շիրակի և Լոռու մարզերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի, ինչպես նաև «Մուշ-2» թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքերի բնակեցման ընթացքը:

Նշվել է նաև, որ «Մուշ-2» թաղամասում Կառավարության որոշմամբ Պաշտպանության նախարարությանը տրամադրվել է ութ բնակարան` Շիրակի մարզում հաշվառված անօթևան զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին հատկացնելու համար: Արդեն ավարտվել են ութ ընտանիքի վերաբերյալ փաստաթղթային և բնակարանային պայմանների ուսումնասիրությունները, վիճակահանությամբ բաշխվել են բնակարանները, և այսօր Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կողմից այդ ընտանիքներին հանձնվել են իրենց բնակարանների հավաստագրերը:

Երկրի ղեկավարը Գյումրիից մեկնել է Ամասիայի շրջանի Բանդիվան համայնք, այցելել` մարտական հենակետում 20.01.2011թ. հակառակորդի կողմից հրազենային գնդակից մահացու վիրավորված և զոհված պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Հովհաննես Սուքիասյանի հայրական տուն: Նախագահն իր ցավակցությունն է հայտնել ազատամարտիկի ընտանիքի անդամներին, շնորհակալություն հայտնել Հովհաննեսի նման որդի դաստիարակելու համար և ներողություն խնդրել, որ չկարողացավ պահպանել նրա կյանքը:

«Որպես Երկրի Նախագահ, կարող եմ ձեզ խոստանալ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի, որ այդ խաղաղությունն արժանապատիվ լինի: Դա լավագույն հարգանքի տուրքը կլինի մեր բոլոր զոհվածների հիշատակին: Նրանք կարողացան կյանքի գնով պաշտպանել մեր Հայրենիքը, մենք կկարողանանք արժանապատիվ խաղաղություն կնքել»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն այնուհետև Հովհաննեսի հոր և պապի հետ այցելել է ազատամարտիկի շիրիմին:

Ամասիայի շրջանում Նախագահն այցելել է նաև Բանդիվան համայնքում գտնվող «Բանդիվան կաթ» ՍՊԸ, ծանոթացել գյուղական համայնքում գործող այս ընկերության աշխատանքներին, հետաքրքրվել մթերման և արտադրական ծավալների ընդլայնման հնարավորություններով:

Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ ընկերությունը գործում է 2007 թվականից, զբաղվում է կաթի վերամշակմամբ` կարագի և պանրի արտադրությամբ, ինչպես նաև խոզաբուծությամբ: «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ում Նախագահին խոստացել են ընդլայնել արտադրական ծավալները, որն զգալիորեն կնպաստի նաև գյուղի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Բանդիվանում Երկրի ղեկավարին ներկայացրել են համայնքի առավել կարևոր խնդիրները: Դրանք վերաբերել են գազիֆիկացմանն ու գյուղտեխնիկայի ձեռքբերմանը: «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ի սեփականատերը Նախագահին խոստացել է զբաղվել գազիֆիկացման խնդրի լուծմամբ ևս, ինչն այսօր համայնքի համար առավել քան հրատապ է` նկատի առնելով, որ ս.թ. ապրիլի 1-ից գազի գինը նվազելու է: Սերժ Սարգսյանը համայնքապետի հետ զրուցել է գյուղի զարգացման խնդիրների շուրջ, խոստացել, որ կաջակցի անհրաժեշտ գյուղտեխնիկայի ձեռքբերման հարցում:-0-

ՀՀ նախագահի աշխատակազմ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում