ԵԱՀԿ-ի ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար Կնուտ Վոլեբեկը ժամանել է Հարավային Օսիա: Ցխինվալում նա հանդիպել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մուրադ Ջիոեւի, նախագահի լիազոր ներկայացուցիչ Բորիս Չոչիեւի եւ նախագահի լիազոր Դավիթ Սանակոեւի հետ: Վոլեբեկը նշել Է, որ ինքը՝ որպես ԵԱՀԿ-ի ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար, չեզոք դիրք է բռնում, ուստի հնարավորություն ունի աշխատելու պետական այն կազմավորումներում, որոնք ԵԱՀԿ անդամ երկրների կողմից չեն ճանաչվում որպես ինքնիշխան պետություններ: Հանձնակատարը մտադիր է այսօր Ցխինվալում հանդիպել խորհրդարանի նախագահ Ստանիսլավ Քոչիեւի եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: