Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների թվում 2011թ.-ի հունվար-փետրվար ամիսների տվյալներով առաջին 3 տեղերում են Թուրքիան, Ադրբեջանը և Ուկրաինան: Ադրբեջանական Trend գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի վիճակագրական վարչությանը հաղորդում է, որ Վրաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների մասնաբաժինը երկրի արտաքին առևտրի մեջ հաշվետու ժամանակահատվածում կազմել է 65 տոկոս:
Ըստ Վրաստանի վիճակագրական վարչության տվյալների` այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1137 միլիոն դոլար , ինչը 40 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ: