Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ, ի տարբերություն Փարիզում կայացած Լիբիայի շուրջ համաժողովի, Թուրքիան այս անգամ հրավեր է ստացել` մասնակցելու մարտի 29-ին Լոնդոնում կայանալիք նույնատիպ համաժողովին:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Վիլյամ Հագը հայտարարել է, որ լոնդոնյան համաժողովը նվիրված է լինելու լիբիական ժողովրդի լավ ապագա ունենալուն ցուցաբերվելիք օժանդակությանը:
Նշվում է, որ բազմաթիվ երկրներ այս կոնֆերանսին մասնակցելու հրավերներ են ստացել (այդ թվում նաև Արաբական լիգայի երկրները):
Փարիզի համաժողովին հրավեր չստանալու կապակցությամբ իրենց խոր դժգոհությունն արտահայտած վարչապետ Էրդողանն ու արտգործնախարար Դավութօղլուն ուրախությամբ ընդունել են այս հրավերը: