Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Советский Спорт. Ռուս երկրպագուներին նստեցնելու են վանդակում

Русских болельщиков посадят в клетку (ռուս երկրպագուներին նստեցնելու են վանդակում). հենց այսպես է վերնագրված այսօրվա Советский Спорт ռուսական մարզական պարբերականի այն հոդվածը, որում ռուս լրագրողները փորձել են ամփոփ ներկայացնել Հայաստան-Ռուսաստան խաղի շուրջ կատարվող իրադարձությունները:

Սկզբում նրանք եղել են «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ տեսել են երկրպագուների պատրաստած Հայաստանի հավաքականի 12 համարի մարզաշապիկը: Մարզադաշտում լրագրողները հանդիպել են նաև ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանին ու զարմացել, թե ինչու է հենց մամուլի քարտուղարը ղեկավարում գովազդային վահանակների տեղադրման պրոցեսը: 

Այնուհետև փորձել են որևէ տեղեկություն ձեռք բերել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից, սակայն նրանց բոլոր փորձերն ապարդյուն են անցել, ինչից լրագրողները եզրակացրել են, որ Հայաստանում լրագրողները ինֆորմացիայի դիֆիցիտի պայմաններում դիմում են վետերաններին, ովքեր ջանասիրաբար պատասխանում են բոլոր հարցերին:

Советский Спорт-ի լրագրողները այցելեցին նաև «Առաջին լրատվականի» խմբագրություն, որտեղ հարցազրույց վերցրին գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանից` փետրվարի 1-ին Հայաստան-Ռուսաստան խաղի մասին թերթում տպագրված հոդվածի վերաբերյալ:

«Իրավապահ մարմինները մեզ չեն դիմել: Մեզ ոչ ոք դատի չի տվել, և դրա հիմքերն էլ չեն եղել. մենք կոնկրետ ոչ մեկին չենք մեղադրել: Այստեղ խոսքն ամենևին էլ հարցի մարզական կողմին չի վերաբերում, այլ քաղաքական և տնտեսական: Հնարավոր է, որ մենք պատրաստ ենք ի դեմս Ռուսաստանի տեսնել մեր մեծ եղբորը, սակայն երկրների միջև ձևավորված հարաբերություններն ավելի շուտ նման են տիրոջ և ծառայի հարաբերությունների: Այդ ամենն, իհարկե, մեր ժողովուրդներին չի տանում մերձեցման: Դուք տեսե՞լ եք հատուկ ռուս երկրպագուների համար պատրաստված վանդակը: Նման բան անգամ 2008 թվականին չեղավ, երբ Հայաստանի հավաքականն ընդունել էր Թուրքիայի ընտրանուն: Նույն թուրքերի, որոնք իրականացրել են հայ ժողովրդի Ցեղասպանությունը: Ուզում եմ հավատալ, որ այդ հանդիպումն արդար կլինի»: 

Նշենք, որ ռուս լրագրողներն ամենևին էլ չզարմացան վերոնշյալ վանդակից և հավաստիացրին, որ ռուս երկրպագուների պարագայում դա շատ սովորական է: Նրանք չբացառեցին, որ անգամ հնարավոր է՝ այդ վանդակը կառուցվել է ռուսական կողմի խնդրանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում