Թուրքական Sabah թերթի հաղորդմամբ, երեկ ուշ երեկոյան ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակից զորքերի (SACEUR) գլխավոր հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը այցելել է Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սեբահաթթին Ըշըք Քոշաներին:
Նշվում է, որ Լիբիական օպերացիայում Թուրքիայի դերը ճշգրտելու համար Ստավրիդիսը ժամանել է Անկարա, որտեղ էլ նախապես հանդիպել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:
Իսկ այսօր առավոտյան Ստավրիդիսը հանդիպում է ունեցել Քոշաների հետ, ինչից հետո լքել է Թուրքիան:
Հիշեցնենք, որ թուրքական կողմի տվյալներով, Լիբիայի ծովային շրջափակմանը մասնակցող իրենց 6 ռազմանավերի վրա են գտնվում (4 ֆրեգատ, 1 օժանդակ նավ և 1 սուզանավ) 1100 մեհմեթչիք (թուրք զինվորի փաղաքշական անունը):