Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի փաստաբանի այն հայտարարությանը, թե նամակները չեն հասցվում Նիկոլին, ասաց, որ աստիճանաբար տեղ են հասնում: «Կարող եմ սուբյեկտիվ լինել իմ գնահատականներում, բայց դա ստուգելու իմաստը չեմ տեսնում: Ինչ պետք է գրվի, որը թերթերում չի գրվում, որ դրանք (նամակները.- 1in.am) չտանք: Ես դրա իմաստը չեմ հասկանում և չեմ էլ ցանկանում պարզաբանել, որովհետև ասելու եմ, որ այլ ձև չէի էլ կարող պատասխանել: Սա քաղաքական պայքարի ձև ու եղանակ է: Եթե դու ինչ-որ բան գրում ես, ու ոչ ոք ուշադրություն չի դարձնում, և աժիոտաժ չի ստեղծվում, կարող ես ասել՝ գրում եմ, տեղ չի հասնում։ Չեմ ցանկանում ասել, թե սա այն դեպքն է, որ գրելու և տեղ հասցնելու որևէ խնդիր կա»: