Ներկա պահին Ազգային ժողովում քննարկվում է անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի ներկայացրած՝ Մանկապղծության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: Փոփոխությունների արդյունքում Վիկտոր Դալլաքյանը ցանկանում է հասնել նրան, որ մանկապիղծները ավելի խիստ պատժի արժանանան, քան ներկայիս օրենքում նախատեսված պատիժն է: Վիկտոր Դալլաքյանը առաջարկեց օգտվել նաև եվրոպական փորձից և հարկ եղած դեպքում կիրառել նաև ամորձատում: