«Ռեդ Բուլ»-ի ավտոարշավորդ Մարկ Ուեբերը վիրահատության է ենթարկվել Ավստրալիայի հիվանդանոցներից մեկում:
Հիշեցնենք, որ 2009թ. Ուեբերը բարեգործական հեծանվավազքի ժամանակ կոտրել էր ոտքը: Այժմ պիլոտը ևս մեկ վիրահատության է ենթարկվելու՝ կոտրվածքի հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու նպատակով:
«Ինձ ևս մեկ վիրահատություն էր անհրաժեշտ, որպեսզի խուսափեի հին վնասվածքի հնարավոր բացասական հետևանքներից: Արդեն ապաքինվում եմ»,- հայտարարել է Ուեբերը: