«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է երեկ՝ մարտի 23-ին, մի շարք հասարակական կազմակերպությունների և անհատ քաղաքացիների կողմից Սերժ Սարգսյանին ուղղված հանրային պահանջագրի ընդունումը, որով ՀՀ նախագահի առջև պահանջ էր դրվում կատարել հացադուլի մեջ գտնվող քաղաքացու հանդեպ պետության պարտավորությունը և ապահովել նրա համար վրանի տեղադրումը: Այլ դեպքում պահանջագիրը ստորագրած ՀՀ քսանչորս քաղաքացիները իրենց են վերապահելու պետության այդ պոզիտիվ պարտավորության իրականացումը:
Հաշվի առնելով, որ մարտի 23-ի ընթացքում իշխանությունների կողմից վրանը այդպես էլ չտեղադրվեց, «Ժառանգություն» կուսակցության անդամները միանում են վերոհիշյալ հանրային պահանջագրին և հայտարարում, որ իրենց օրինավոր մասնակցությունը կբերեն Րաֆֆի Հովհաննիսյանի առողջության համար կարևոր նշանակություն ունեցող վրանի տեղակայմանը, և հորդորում են իրավապահ մարմիններին այս գործողությունն իրականացնելիս չստեղծել որևէ խոչընդոտ, դրանով իսկ` արհեստական լարվածություն:
«Ժառանգություն» կուսակցություն