Ոսկու գները միջազգային շուկայում արձանագրում են նոր բարձունքներ: Ընդ որում, աճը նկատվում է արդեն 6 օր շարունակ և պայմանավորված է մերձավորարևելյան տարածաշրջանում անկայուն իրավիճակով, ինչպես նաև Եվրոպայում ֆինանսատնտեսական ծանր իրավիճակով:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսային գները նախօրեին կազմել են 1438դոլար/տր. ունցիա, ինչը 0.7%-ով ավելին է, քան նախորդ օրվա ցուցանիշը: Հիշեցնենք նաև, որ ոսկին ռեկորդային ցուցանիշ է արձանագրել այս տարվա մարտի 7-ին, երբ թանկարժեք այդ մետաղի գինը կասմել է 1445,7դոլար /տր. ունցիա: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: