Հավաքների ազատության մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Կորյուն Նահապետյանը նկատեց, որ հավաքի ղեկավարի պարտականությունը, թե պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի հավաքի բնականոն ընթացք ապահովելու համար, վերանայման կարիք ունի, քանզի հայտնի է, որ հավաքի անցկացման բնականոն ընթացքի ապահովման պարտականությունը նախ և առաջ դրված է պետության վրա, և դա պետության պոզիտիվ պարտականություն է.
«Այս առումով չեք կարծում, որ նպատակահարմար է նման լրացուցիչ բեռ դնել հավաքի ղեկավարի վրա։ Դա ուղղակի մտահոգիչ կարող է լինել, հատկապես այն դեպքում, երբ հավաքի ղեկավարի կողմից օրենքի չկատարման համար օրենքով մենք նույնպես նախատեսել ենք վարչական պատասխանատվություն»։
Ի պատասխան՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը արձագանքեց. «Սրանում մասնավորապես պետք է դնել հետևյալ դրույթը, որ հավաքի կազմակերպիչը պետք է ունենա որոշակի թվով կարգադրիչներ, որոնք հավաքի կազմակերպչից հեռու կարող են ապահովել կարգ ու կանոն: Սա, բնականաբար, պետությունը իր բաժին պատասխանատվությունից չի ազատում, բայց եթե այս ամբողջ չի կատարվում, նաև հավաքի կազմակերպիչը կարող է որոշակի իրավական պատասխանատվություն կրել։ Պրակտիկայում տարընթեռնելի և տարակարծիք մեկնաբանություններին տեղիք չտալու համար սա պետք է քննարկվի»: