Saturday, 20 04 2024
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին

Իրանը կարող է կես տարի անց միջուկային ռումբ ստեղծել, հարկավոր է գործել. Իսրայելի պաշտպանության նախարար

Վրացական apsny.ge կայքի հաղորդմամբ, Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը CNN-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձ է կատարել Իրանի միջուկային ծրագրին.

«Միայն ռազմական միջամտության վտանգը կարող է Իրանին ստիպել` ընդառաջ գնալու միջազգային հանրությանը: Իրանը պետք է գիտակցի, որ աշխարհը պատրաստ է գնալու բոլոր միջոցներին: Չի բացառվում, որ կաթվածահար անող պատժամիջոցները կարող են արդյունավետ լինել, սակայն համաշխարհային առաջնորդները պետք է հասկանան, որ Իրանը, նախքան միջուկային լիցքով պայթուցիկ սարքի պատրաստումը, կարող է ստեղծել դա Արևմտյան Եվրոպա հասցնելու համար նախատեսված հրթիռ:

Այսինքն՝ նրանք կարող են ուշանալ, երբ գործնականում արդեն հնարավոր չի լինի ոչինչ փոխել: Մինչ այդ պահը մնացել է 0.5-1.5 տարի, ինչը խոսում է խնդրի հրատապ լուծման անհրաժեշտության մասին: Այդ խնդիրը չի վերաբերում միայն Իսրայելին»:

Բարաքը նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում գրանցված վերջին զարգացումները ձեռնտու են Իրանին. «Դրանց շնորհիվ միջազգային հանրության ուշադրությունը գամվել է ոչ թե Իրանի, այլ` Լիբիայի և մյուս երկրների վրա: Սակայն Իրանը չպետք է ժամանակից շուտ ուրախանա, քանի որ հուզումների այդ ալիքը կարող է տարածվել նաև այնտեղ: Դժբախտաբար, առայժմ դրանք, Իրանի փոխարեն, տարածվել են Բահրեյնում և մեր վերահսկողությունից դուրս են մնում»:

Հիշեցնենք, որ Wikileaks-յան հրապարակումներում 2010 թվականի փետրվարի 24-ին թվագրված փաստաթղթում նշված էր, որ Իրանը Հյուսիսային Կորեայից ձեռք է բերել R-27 տիպի 19 հրթիռ, որոնց հեռահարությունն Իրանին առաջին անգամ հնարավորություն է ընձեռում հարված հասցնել Մոսկվային և Արևմտյան Եվրոպայի մայրաքաղաքներին:

Ինչ վերաբերում է Իրանի կողմից միջուկային զենք պատրաստելու շուրջ Բարաքի նշած ժամկետներին, ապա պետք է հիշել, որ նախորդ տարվա սեպտեմբերի վերջին իրանական իշխանությունները պաշտոնապես ընդունեցին, որ երկրի միջուկային օբյեկտների (այդ թվում՝ Բուշեհրի ԱԷԿ-ի ու Նաթանզում գտնվող ուրանի հարստացման գործարանի) կառավարման համակարգերի համակարգչային ծրագրերը հարձակման են ենթարկվել Stuxnet անվամբ համակարգչային վիրուսի կողմից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Stuxnet-ը իրանական միջուկային օբյեկտներում վնասել է մոտ 30.000 համակարգիչներ ու այլ սարքավորումներ:

Վիրուսը, հայտնվելով համակարգչի կամ համակարգչային ծրագրով (software) կառավարվող որեւէ սարքավորման մեջ, չի գործում («քնած» է մնում) այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտնաբերում իրեն անհրաժեշտ համապատասխան կոդը, որն էլ կառավարում է որոշակի արդյունաբերական գործընթաց (օրինակ՝ միջուկային որևէ օբյեկտի աշխատանքի կառավարում), որից հետո Stuxnet-ը, ինքնուրույն ակտիվանալով (կամ ակտիվանալով «դրսից» ստացված հրամանի համաձայն), սկսում է գործել` շարքից հանելով համապատասխան համակարգերն ու միաժամանակ «դուրս» հաղորդելով տվյալ օբյեկտի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Ի դեպ, Stuxnet-ը, տարածվելուց զատ, նաև ձևափոխվում է, և հայտնաբերվելուց հետո վիրուսի երեք նոր տարբերակ է սկսում տարածվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում