Այսօր Ստամբուլում կայացել է Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուի եւ Էլմար Մամեդյարովի առանձնազրույցը: Ադրբեջանական Trend լրատվական գործակալության վկայությամբ, նախարարների հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետեւում: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Ստամբուլում մասնակցում է Աֆղանստանի հարցով տարածաշրջանային տնտեսական համագործակցության 4-րդ կոնֆերանսին: