Անցյալ շաբաթ Երևանում էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ:
Հայաստանյան այցի ընթացքում Բակո Սահակյանը հանդիպել է նաև Սերժ Սարգսյանի հետ` Ծաղկաձորում:
«Առաջին լրատվականի» տեղեկություններով, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը հանդիպման են հրավիրել նաև Ռոբերտ Քոչարյանին, ով ի դեպ, նույնպես Ծաղկաձորում է եղել այդ օրը, սակայն Քոչարյանը չի ընդունել հանդիպման հրավերը: