Վրաստանի հանրային առողջապահության և հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներով, այս տարի 1092 հիվանդների դեպքում հաստատվել է գրիպի H1N1, ինչպես նաև A և B բարդ տարատեսակներով վարակված լինելը: Դրանցից 608-ի մոտ հայտնաբերվածը H1N1 գրիպ է, կամ` «խոզագրիպ», A տիպի գրիպ կա 1 անձի մոտ, իսկ B տիպի գրիպ` 469 մարդու մոտ:
Ուշացած բուժման և հարակից քրոնիկ հիվանդությունների առաջացրած բարդությունների պատճառով այս տարի Վրաստանում արդեն 45 մարդ է մահացել, մասնավորապես «խոզագրիպից»` 29 հիվանդ,- հաղորդում է վրացական Грузия Online-ը: