Արաբական Միացյալ Էմիրությունների ոստիկանությունը 16,000 միավոր հրազեն է առգրավել, որոնք Թուրքիայից Եմենի Սադա քաղաք պետք է ուղարկվեին:
Այդ երկրում անցյալ շաբաթ հայտարարվել էր զենք կրելու արգելքի մասին, հաղորդում է ադրբեջանական vesti.az –ը:
Վկայակոչելով AFP գործակալությանը` ադրբեջանական կայքը հաղորդում է, որ Դուբայի ոստիկանությունը գործի քննության շրջանակներում վեց մարդ է ձերբակալել տարբեր արաբական երկրներից: Տեղի ոստիկանության ղեկավար Դահի Խալֆանը ասել է, թե բեռները նախատեսված են եղել շիա ծայրահեղական «Ալ Հութի» խմբավորման համար:
Ինչպես հայտնի է, մարտի 18-ին Եմեն նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը 30 օրով արտակարգ դրություն եւ պարետային ժամ էր հայտարարել, որով ի թիվս այլ բաների, արգելվում է մարդկանց զենք կրել: