Ադրբեջանը շարունակում է իր քարոզչական «գովազդարշավը» իբր հայերի կողմից սպանված ադրբեջանցի երեխայի առիթով: Այս անգամ ևս այդ երկիրը իր սուտը փորձում է խցկել ՄԱԿի-ի քննարկման ոլորտ: ՄԱԿ-ի գրասենյակում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ապշին Մեհդիևը նամակ է հղել այդ միջազգային կազմակերպության անդամ երկրների ներկայացուցչություններին: Նամակում ասված է, թե իբր հայերը պարբերաբար հարձակվում են ոչ միայն զինվորականների, այլև սահմանամերձ շրջաններում ապրող ադրբեջանցի անմեղ բնակիչների վրա, սպանում նրանց , և այլն, և այլն…
Վերջում, որպես իր այս հեքիաթի տրամաբանական ավարտ, դեսպանը պահանջում է, որ հայկական ուժերը հետ քաշվեն իրենց տարածքներից և հնարավորություն տան փախստական դարձած «խաղաղ» բնակչությանը վերադառնալ իրենց տները: