ԱԺ քառօրյա նստաշրջանին Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հաստատագրված վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը հեղինակները առաջարկեցին հետաձգել, քանի որ կոալիցիոն ուժերը կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել են և եկել ընդհանուր հայտարարի:
Ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարոյանը խոսքի իրավունքով հանդես եկավ, և, հաշվի առնելով, որ ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովը շարունակում է քննարկումները այդ հարցի վերաբերյալ, առաջարկեց այն 15 օրով հետաձգել, ինչը Հովիկ Աբրահամյանի կողմից ընդունվեց։
ՀՅԴ-ի կողմից ներկայացված՝ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը ևս հետաձգվեց: Ինչպես պատճառաբանեց Հովիկ Աբրահամյանը, դեռևս շարունակվում են այդ հարցի շուրջ տնտեսական լսումները, որ կավարտվեն ապրիլի 4-ին՝ ժամը 12-00-ին:
ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ԱԺ ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու հարցի հետաձգմանը կողմ քվեարկեց 75 պատգամավոր, դեմ չկար, ձեռնպահ`1-ը: