Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանը 16 հազար օրդինատոր-բժիշկների հեռացրել է երկրի հիվանդանոցներից՝ գրում է BBC-ն:
Նիգերիան Էբոլայով բռնկված երկրներից մեկն է: Հինգշաբթի օրը հայտնի է դարձել Էբոլայի 4-րդ զոհի մասին:
Աշխատանքից ազատված բժիշկները Նիգերիայի բժշկական ասոցիացիայի անդամներն են, ովքեր հուլիսի 1-ից գործադուլ են հայտարարել՝ բողոքելով այն բանի դեմ, որ կառավարությունը չի հարգում նախորդ համաձայնագրերը:










































