Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամը մեկնաբանել է մարտի 19-ին կայացած Վիտալի Կլիչկո-Օդլանյեր Սոլիս մենամարտը, որն ավարտվեց ուկրաինացու հաղթանակով:
«Կարծում եմ, Սոլիսի ոտքերը թուլացան ընդունած ուժեղ հարվածից: Այդպես լինում է, երբ գլխին ընդունած հարվածից հետո ոտքի վնասվածք են ստանում: Հարկավոր է նշել, որ Սոլիսը բավականին ակտիվ և վտանգավոր էր գործում: Առաջին ռաունդում նրա կատարած հարվածները երկու անգամ նպատակին հասան, և հստակ երևում էր, որ նա իսկապես ուժեղ բռնցքամարտիկ է ու պատահական չի դարձել օլիմպիական չեմպիոն: Եթե մարտը չավարտվեր առաջին ռաունդում, ապա այն կարող էր հետաքրքիր ընթացք ստանալ, և ոչ ոք չի կարող ասել ինչպես կավարտվեր:
Լենոքս Լյուիսից հետո, Սոլիսը Կլիչկոյի առաջին լուրջ մրցակիցն էր: Կարծում եմ, որ ռևանշ չի լինի. Սոլիսը շատ ուժեղ բռնցքամարտիկ է և Կլիչկոն կվախենա նրա հետ ևս մեկ մարտ անցկացնելու համաձայնություն տալ»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում Boxingscene-ը: